Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

«ԵՍ ԽՐՈՆԻԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԵՄ». ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ` ԻՐ ՊԱՇՏՈՆԻ ՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

«ԵՍ ԽՐՈՆԻԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԵՄ». ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԹՈՔՄԱՋՅԱՆՆ ԻՐ ՆՈՐ ՊԱՇՏՈՆԻ ՈՒ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ

ՄԱՍԻՆ


 

Երեկ Արցախի կառավարության որոշմամբ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ղեկավար է  նշանակվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը:

«Իրավունք»-ի հետ զրույցում  Հովհաննես Թոքմաջյանն ասաց, որ նշանակվել է  ռեկտորի պաշտոնակատար:«Ես խրոնիկ պաշտոնակատար եմ:Բայց հույս ունեմ` այս անգամ կընտրվեմ»,- ծիծաղում է  համալսարանի ղեկավարը:

Համալսարանում գործելու է երեք ֆակուլտետ` տեխնոլոգիական, գյուղատնտեսական ու ճարտարապետաշինարարարական: «Բավական հետաքրքիր աշխատանք է սպասվում»,- կարծում է Թոքմաջյանը, ապա հավելում. «Շուշին պետք է լինի  լուրջ գիտահետազոտական կենտրոն ոչ միայն Արցախում, այլեւ տարածաշրջանում »:

Ի դեպ, առաջին անգամ չէ, որ Հովհաննես Թոքմաջյանը պետք է իր  պոտենցիալն  Արցախում ներդնի.նախկինում էլ է ծրագրեր իրականացրել:

Հովհաննես Թոքմաջյանի համար, սակայն, 2015 թ-ը կարեւորեց եւս մեկ իրադարձությամբ. տարվա ավարտին նա թոռնիկ ունեցավ:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ