Սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ճանապարհներին մերկասառույց
Արխիվ 12-16Սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ճանապարհներին մերկասառույց
Դեկտեմբերի 30-ի ուշ երեկոյան ժամերից հզոր ցիկլոն է ներթափանցելու հանրապետության տարածք: Այս մասին iravunk.com-ի թղթակցին ասաց ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Մեր զրուցակցի խոսքով.«Դեկտեմբերի 30-ից մինչեւ հունվարի 2-ը ամբողջ Կովկասը գտնվելու է այդ ցիկլոնի ազդեցության գոտում, սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ճանապարհներին մերկասառույց, տեսանելիության անկում: Դեկտեմբերի 31-ից հանրապետություն կներթափանցեն արկտիկական հոսանքներ, ինչի արդյունքում հատկապես ցերեկային ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով: Հունվարի 1-ից հետո հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի լուրջ նվազում»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk