ՀԱՅ ԱՍՏՂԵՐԸ ՍԱՎԱՌՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՍՆՈՒՄ ԼՅԱՌՆ ՄԱՍԻՍ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՀԱՅ ԱՍՏՂԵՐԸ ՍԱՎԱՌՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՍՆՈՒՄ ԼՅԱՌՆ ՄԱՍԻՍ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է Ամանորն ու Սուևբ Ծնունդը, ապա տեղադրել մի տեսանյութ, որտեղ ինքը մի քանի արտիստների հետ սավառնում են օդապարիկով: «Ամանորը լի է հրաշքներով, հաճախ ամենահուսահատ ու անել վիճակում բացվում է նոր դուռ, հույսի շող, որը դառնում է մե՜ծ լույս ու պարուրում քեզ երջանկությամբ։ Միայն հավատալ է պետք։ Ամանորյա հրաշք էրSkyball օդապարիկով հասնել Երկնքին՝ իր վեհաշուք մեծությամբ տեսնել Լյառը Մասիս, լողալ մայրամուտի գույների մեջ, արծվի թռիչքից տեսնել Գառնո տաճարն իր ամբողջ հմայքով, Օդապարիկում 840մ բարձրության վրա շնորհավորել Ամանորն ու Սբ. Ծնունդը, ևս մեկ անգամ փառավորել Տիրոջը իր ծնունդի ու մեզ տված Հրաշք Հայաստան աշխարհի համար, և այս անկրկնելի պահերը մեզ նվիրեց իր տեսակի մեջ եզակի մարդ ու մասնագետ՝ օդաչու Nairi Barseghyan - ը՝ իր ընկերների հետ միասին։ Շնորհակալ ենք անչա՜փ։ Անբացատրելի էր Երկնքի հմայքն ու թռիչքի հաճույքն անպատմելի։
Թող Նոր Տարում իրականան բոլոր երազանքները..... ։)))
Հ.Գ. դեռևս շատ հետաքրքիր կադրեր կներկայացնենք մեր թռիչքից ։)))՜
Sofi Mkheyan Arsen Grigoryan
Ճանապարհի լավագույն ընկերներ ։)))))»,- գրել է դերասանուհին:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk