Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

«Մի՛ մտածեք, ոչ էլ գեղեցիկ խոսեք, խնդրում եմ` ուղղակի օգնեք մեզ վերականգնելու Շանգալը»

Արխիվ 12-16

«ՄԻ՛ ՄՏԱԾԵՔ, ՈՉ ԷԼ ԳԵՂԵՑԻԿ ԽՈՍԵՔ, ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՈՒՂՂԱԿԻ ՕԳՆԵՔ ՄԵԶ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՇԱՆԳԱԼԸ»

 

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆԸ շնորհավորել է գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ նշել. «Ամեն անգամ, երբ ուզում ես մի բան անել, պարտադիր չի ձեռքերը ծալած նստել, չիմանալով, որ կողմը գնալ, մտածել, մտածել, ծրագրեր կազմել եւ իրեր ու գործիքներ ձեռք բերել: Մեր օջախը եզդիների բնօրրան Շանգալը ավերված է, բայց ազատագրված: Հարկավոր է այն բնակեցնել ցեղասպանություն ապրած, մահը տեսած մարդկանցով: Հավատացած եմ` ով իմանա, օգնության ձեռք կմեկնի մեզ: Մի՛ մտածեք, ոչ էլ գեղեցիկ խոսեք, խնդրում եմ` ուղղակի օգնեք մեզ վերականգնելու Շանգալը: Դրանով դուք կապացուցեք, որ այն, ինչ անհրաժեշտ է կյանքին միմյանց մխիթարելն ու օգնելը, այն հենց մեր կյանքն է»: Ապա դիմելով մարդկությանն` ընդգծել է, որ մենք տիեզերք ենք նվաճել, այլ մոլորակներ հայտնաբերել, մեզ մնում է մեր կյանքը քաոսի չվերածենք, ապրենք ինչպես մարդիկ. «Այն, ինչ կառուցել ենք դարեր շարունակ, չկործանենք մեկ ակնթարթում: Անկախ ամեն ինչից 2016թ.-ին միայն բարիություն գործենք, աղոթենք միասին մեր ընդհանուր տան` Երկիր մոլորակի համար: Թող գալիք սերունդները մեզ նախանձեն եւ ոչ թե անիծեն: Ես հավատում եմ մարդկանց: Շնորհավոր բոլորիս Ամանորն ու Սուրբ ծնունդը Աստված ապավեն», - եզրափակելով խոսքը շեշտել է Ա. Շարոյանը:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ