Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան

Քաղշիննախարար. «ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԻՆՁ ՏԱՆԸ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ» ԵՆ ՊԱՀՈՒՄ»

Արխիվ 12-16

Քաղշիննախարար. «ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԻՆՁ ՏԱՆԸ

«ՍԵՎ ՑՈՒՑԱԿՈՒՄ» ԵՆ ՊԱՀՈՒՄ»

 

Ամանորին մնացել է հաշված օրեր եւ «Իրավունքը» շարունակում է հետաքրքրվել գործադիրի ներկայացուցիչներից, թե որտեղ, ինչպես եւ ինչ սպասումներով են պատրաստվում նշել Նոր տարին: Եվ այս անգամ մեր տոնական հարցերին պատասխանել է ՀՀ քաղաքաշինության նախարար ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ:

- Պարոն նախարար, որտե՞ղ եք պատրաստվում դիմավորել 2016 թվականը:

-Ամանորի առաջին օրը միշտ նշում եմ տանը: Այդ օրը մի կերպ դիմանում եմ, բայց մյուս օրը գնում եմ արվեստանոց, կարգավորում եմ իմ գրադարանը եւ փորձում եմ մենակ մնալ: Դրանք  ինձ համար ամենահարմար օրերն են, որովհետեւ մի քանի օր ոչ ոք քեզ չի հիշում եւ հանգիստ կարողանում ես գիրք կարդալ, դասավորել քո գրադարանը եւ վերջապես պլանավորել առաջիկա նախագծերը: Աշխատանքային այս ռեժիմի մեջ անընդհատ ցայտնոտի մեջ ես, իսկ Նոր տարին հատկապես ինձ համար լավ է այդ առումով:

- Իսկ տոնական օրերին սովարաբար ի՞նչ եք նախընտրում կարդալ:

-Օրինակ, անցած տարի լուսահոգի Վահան Հովհաննիսյանի գիրքը կարդացի, որովհետեւ շատ ճնշված էի ինձ զգում… Նա մահից առաջ ինձ զանգահարել էր եւ մի քանի անգամ ասել`ինչո՞ւ չես կարդում գիրքս: Ու հենց դեկտեմբերի 29-ին` իր մահվան լուրն իմանալուց հետո, մինչեւ հունվարի 3-4-ը կարդացի գիրքը: Այս տարի էլ պլանավորել եմ կարդալ մի գիրք, որը Ռուբեն Սեւակի մասին է:

- Ինչպիսի՞ն է լինում նախարարի ամանորյա սեղանը:

- Շատ համեստ, որովհետեւ այդ ճոխ սեղաններին ընդհանրապես կողմնակից չեմ: Ընտանիքով, փոքր կազմով, ծնողներով նշում ենք:

- Երբեւէ Ձմեռ պապի դեր ստանձնե՞լ եք:

- Թոռներ չունեմ, բայց ժամանակին, երբ տղաս փոքր էր, ես էլ եմ անցել դրա միջով:

-Ամեն դեպքում, ամանորյա նվերներ պատրաստո՞ւմ եք ընտանիքի անդամների համար:

- Անկեղծ ասած, եթե շատ դաժան չհնչի, ասեմ, որ չեմ անում: Բայց, բոլոր այն կազմակերպությունների միջոցով, որոնց հետ մենք աշխատում ենք, գոնե փորձում եմ նվերներ անել այն երեխաների համար, որոնք հաշմանդամ են կամ աղետի գոտում են ապրում: Այդպիսի նվերներ անում եմ անպայման, բայց տանը` ոչ:

- Փաստորեն, տուժողի դերում ընտանիքն է…

- Տարիներ շարունակ ինձ տանը «սեւ ցուցակում» են պահում, որովհետեւ կենցաղով երբեք չեմ զբաղվում եւ ինձ ազատել են այդ բեռից:  Հիշում եմ` դեռ երիտասարդ էի, երբ մի անգամ գնացի շուկա, հետո ինձ արգելիցին, որովհետեւ գնացի, տեսա մալական աղջիկները թթու էին վաճառում, շատ ուրախացա, որ Հայաստանից չեն գնացել, քանի որ սիրում եմ, որ բազմազգ է լինում երկիրը, ու բոլորից թթու գնեցի: Դա եղավ առաջին ու վերջին անգամ, որովհետեւ ընտանիքս հասկացավ, որ ինձ շուկա ուղարկել չի կարելի:

- Ամանորին, որպես կանոն, ո՞ւմ տուն եք այցելում եւ ովքե՞ր են լինում Ձեր հյուրերը:

-Հյուր չեմ գնում, բացի ծնողներիս այցելությունից: Եվ հիմնականում ասում եմ, որ Հայաստանում չեմ, որպեսզի մեծ աժոտաժ չլինի:

-Բայց Հայաստանո՞ւմ եք լինում…

-Այո, բայց այնպիսի տեղ, որ ինձ չգտնեն (ծիծաղում է.- հեղինակ): Ընկերներս ու բարեկամներս վաղուց սովորել են, որ այդ թեմաներում ես շատ ակտիվ չեմ: Ինչեւէ, լավ օրեր են սպասվում, այնպես որ, բոլորիդ բարձր տրամադրություն եմ մաղթում:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված