Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան

«ԱՍՏՎԱԾ ԳԻՏԻ` ՈՒՄ ՀԵՏԵՎԻՑ ՈՎ ԵՎ ԵՐԲ ԿԳԱ ՈՒ ԻՆՉ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ»

Արխիվ 12-16

«ԱՍՏՎԱԾ ԳԻՏԻ` ՈՒՄ ՀԵՏԵՎԻՑ ՈՎ ԵՎ ԵՐԲ ԿԳԱ ՈՒ ԻՆՉ

ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ»

 

«Աշոտ Մանուչարյանի հարցազրույցը, որում հանցավոր համագործակցության խմբի բացահայտումը նա որակում է որպես «արկածախնդրություն», իսկ Վահան Շիրխանյանի ձերբակալությունը` «ռազմական գործողությունների ընթացքում դավաճանության հավասար գործողություն», կարծում ենք` արկածախնդրություն որակումն առավել քան հարիր է հենց Աշոտ Մանուչարյանի նշյալ ելույթին», - օրեր առաջ այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություն էր տարածել ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնը: Սակայն, չանսալով ԱԱԾ-ի հորդորներին` նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ առժամանակ լռելու փոխարեն, կրկին խոսեց` մասնավորապես մամլո ասուլիսի ժամանակ նշելով, որ իր հարցազրույցում նա հիմնականում անդրադարձել է սահմանադրական հանաքվեի անցկացման անպատեհությանը, շռայլություններին, գումարը սահմանում պայմանագրային զինծառայողներ կանգնեցնելուն ուղղելու անհրաժեշտությանը եւ որոշ այլ խնդիրներին, որոնք ԱԱԾ-ի հետ առնչություն չունեն: Այնուամենայնիվ, մի քանի հարցերի պատասխան «Իրավունքը» նույնպես փորձեց պարզել Ա. Մանուչարյանից:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի ձերբակալության առնչությամբ, թերեւս, Դուք այն քիչ գործիչներից եք, ով նրան պաշտպանելու դիրքերից հանդես եկավ: Ի վերջո, չկա՞ մտավախություն, որ վաղը ԱԱԾ-ն կարող է նաեւ Ձեր հետեւից գալ:

– Աստված գիտի` ում հետեւից ով եւ երբ կգա ու ինչ մեղադրանքով: Պետք չէ այդպիսի բաներ կառուցել եւ նպաստավոր վիճակ ստեղծել նրանց համար, ովքեր երկիրն այսօր տանում է կործանման ճանապարհով: Մենք պետք է կարողանանք այդ մարդկանց կանգնեցնել: Եթե մենք սկսենք իրար հանդեպ ման գալ բաներ, որ թուլացնենք արտահայտած դիրքորոշումը, այլ հարց է: Ուզում եմ հասկանալ, թե ինչ ենք փնտրում: Եթե փնտրում ենք, որ մեկին էլ փորձենք վարկաբեկել, բերանը փակել, որ այլեւս չխոսի, կարող ենք դա էլ լուծել, բայց երկրի ոչ մի խնդիր չի լուծվելու դրանով: Բոլորս հիմա գտնվում ենք նույն երկրում եւ մահացու վտանգների ներքո: Պիտի կարողանանք ելք փնտրել, եկեք դրանից խոսենք: Ես գողությունից անգամ չեմ խոսում, որովհետեւ այսօր ուրիշ ավելի վտանգավոր բաներ կան:

Ի դեպ, ԱԱԾ-ից բացի, Ձեր հարցազրույցին անդրադարձել է նաեւ սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը` Արամ Սարգսյանը, եւ հերքել Ձեր այն կարծիքը, թե Վ. Սարգսյանի սպանության կազմակերպիչը Վանո Սիրադեղյանը կարող էր լինել:

– Ճիշտն ասած, չգիտեմ` այդ հարցը Ա. Սարգսյանին տվողի բարեխղճությունը, արդյո՞ք լսել են տվել նրան իմ ելույթը: Բայց, բոլոր դեպքերում ասեմ, որ ես չեմ ունեցել երբեւէ այդպիսի գիծ, որ սուտ խոսեմ: Միշտ ասել եմ այն, ինչը ճշմարտություն է: Այնտեղ պատասխանի մեջ կասկած էր հայտնվում, թե երեւի  Վազգեն Սարգսյանը կհայտներ այդ մասին հատուկ ծառայություններին: Աստված սիրեք, Վ. Սարգսյանը պետական պաշտոնյա էր, եւ ակնհայտ է, որ այդ ինֆորմացիան նրան հայտնել էր այդ ծառայություններից որեւէ մեկը, ոչ թե ես: Ես ընդամենն այդ օրինակով ելքն էի հուշում` ստեղծված իրավիճակի` շեշտելով, թե ինչ քայլեր կատարեց Վ. Սարգսյանը:

Վերադառնալով Վ. Շիրխանյանի ձերբակալությանը` եւս մեկ հարց. վտարանդի նախկին հոգեւորական Արծրունի Ավետիսյանն իր տեսանյութերի շարքով ժամանակին բացահայտումներ էր անում հոկտեմբերի 27-ի գործով: Եվ նա նշել էր, որ այդ ամենի գլխավոր կազմակերպիչը Վ. Շիրխանյանն էր: Անընդհատ ինչ-որ մութ պատմությունների մեջ շրջանառվում է նրա անունը, չե՞ք կարծում, որ առանց կրակ ծուխ չի լինում:

– Իհարկե, գուշակ չեմ, որ իմանամ, թե Վահան Շիրխանյանը որ պահին ինչով է զբաղված եղել, եւ ինչքանով հիմք կա` որեւէ կասկած հայտնելու նրա անվան վերաբերյալ, բայց խնդիրն այլ է: Հիմա, երբ ես տեսնում եմ լրիվ այլ գործողություններ այլ տրամաբանության մեջ, կասկած է առաջանում` բոլոր պնդումների հետ կապված, մասնավորապես` Վահան Շիրխանյանի եւ մյուս անձանց: Հոկտեմբերի 27-ին էլ այդպես է եղել, Նաիրի Հունանյանը պտտվել էր քաղաքական ամբողջ դաշտով եւ շատ այսպես ծանր գնահատականներով հանդես եկել Վազգեն Սարգսյանի հասցեին: Այն մարդիկ, ովքեր նրան չէին սիրում, նույնպես վատ արտահայտվելով` ստեղծել էին բազա, որ ցուցմունքները հետո օգտագործվեն: Փառք Աստծո, այն ժամանակ մարդկանց բանականությունը եւ խիղճը հերիքեց, որպեսզի նրանք չգնան այդ հետքով, թե չէ, իրոք, կարող էր շատ տխուր պատկեր ստեղծվել:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված