ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՄՈՒՐՋ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ-ՎՐԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՄՈՒՐՋ
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ ԱՐԵԳ ԳԱԼՍՏՅԱՆԸ երեկ կառավարության նիստից հետո, լրագրողներիս հետ ճեպազրույցում անդրադարձավ օրերս կայացած Հայաստանի, Իրանի, Վրաստանի էներգետիկայի նախարարությունների ղեկավարների եւ «Ռուսական ցանցեր» ԲԲԸ գլխավոր տնօրենի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը, որի արդյունքում ստորագրվել է քառակողմ «Փոխըմբռման հուշագիր»: Ըստ փոխնախարարի. «Ամենակարեւորն այն է, որ մենք ֆիկսեցինք 4 երկրների համար չափազանց կարեւոր եւ իրագործվելիք ծրագիր, այսպես կոչված, ստեղծվում է Հյուսիս-հարավ էնէերգետիկ կամուրջ: Եվ երկրորդ կարեւոր խնդիրն այն է, որ մեկ օր շուտ ստեղծենք համապատասխան կորդինացիոն աշխատանքային խումբ, քանի որ այս ուղղությամբ արդեն մի շարք ծրագրեր մեկնարկել են ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Հայաստանում, որպեսզի լուծվեն առաջին հերթին հետագայում կազմակերպվելու եւ հնարավոր այդ միջանցքից օգտագործելու հնարավորությունները: Մենք անընդհատ ասում ենք, որ ունենք հնարավորություն էլեկտրաէներգիայի սեզոնային փոխանակումների, որը բավականին էֆեկտիվ տարիներ ի վեր իրականանցնում ենք Իրանի իսլամական հանրապետության հետ: Նույնը ցանկանում ենք իրականացնել նաեւ Վրաստանի հետ եւ Վրաստանի միջոցով, ինչպես նաեւ այլ երկրների հետ, մասնավորապես` ՌԴ-ի եւ ԵՏՄ անդամ երկրների»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk