«ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆՔ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ ՈՒ ՆՇՈՒՄ ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ԳԻՇԵՐԸ»
Արխիվ 12-16«ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆՔ ԵՌԱԲԼՈՒՐՈՒՄ ՈՒ ՆՇՈՒՄ ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ԳԻՇԵՐԸ»
Հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար, հետախույզ ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԸ, ի տարբերություն շատ-շատերիս, իր Ամանորն այլ կերպ է սկսում, իսկ հանրությանը հորդորում զգույշ լինել: «Իրավունքի» հետ զրույցում հրամանատարն ասաց հետեւյալը. «Դեկտեմբերի 30-ին տղերքով հավաքվում ենք Եռաբլուրում ու նշում հետախույզի գիշերը: Դրանից հետո էլ արդեն որոշում ենք, թե ինչ պետք է անենք 31-ին եւ հունվարի 1-ին: Անկեղծ, մինչեւ այժմ չգիտեմ, թե ինչպես ենք նշելու Նոր տարին, որովհետեւ միշտ հանպատրաստի է լինում ամեն ինչ»: Ապա հավելեց. «Բոլորին մաղթում եմ, որ խելացի լինեն ու մի քիչ զգույշ: Ցավոք, մեր զոհերի կեսը անզգուշության պատճառով է լինում: Ուզում եմ` նախապես պատրաստվենք փորձանքներին, որոնք գիտենք որ կարող են տեղի ունենալ: Խելացի լինենք, մնացածը հեշտ է, կհաղթահարենք»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk