Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՑԻԿՆԵՐԻ ՏԱԿ ԹԱՔՆՎԱԾ ՎԻՐՈՒՍՆԵՐԻՑ

Արխիվ 12-16

ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ԱՄԱՆՈՐՅԱ ԲԱՑԻԿՆԵՐԻ ՏԱԿ ԹԱՔՆՎԱԾ

ՎԻՐՈՒՍՆԵՐԻՑ

 

Այս օրերին էլփոստով համակարգիչների ու հատկապես սմարթֆոնների վրա ամանորյա բացիկներ ստանալիս` շոյվելուց առաջ, հորդորում ենք նախեւառաջ համոզվել, որ այն վիրուս չէ: «Իրավունքի» հետ զրույցում ասվածը փաստեց նաեւ տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ու խոսեց ամանորյա բացիկների անվան տակ վիրուսներ ստանալու վտանգի եւ դրանից պաշտպանվելու միջոցների մասին.

– Ընդհանրապես, իմ կյանքի ամենաառաջին դաժան վիրուսը, որը մեծ վնաս հասցրեց, ամանորյա բացիկի ձեւով է եղել: Իհարկե, դա շատ հին ժամանակներ էր, երբ դեռ email-երը չէին բռնացնում վիրուսները: Մինչդեռ հիմա նույն gmail-ը կամ yandex-ն իր մեջ անտիվիրուս ունի, որոնք շատ վտանգներ կարողանում են կանխել: Այսօրվա դրությամբ` հիմնականում երկու տարբերակ կա բացիկների միջոցով վիրուսի տարածման. մի դեպքում գրված է, թե ներբեռնեք, որ երաժշտությունը լավ հնչի եւ այլն, ինչպես նաեւ կցված է ինչ-որ Excel ֆայլ: Իսկ մյուս դեպքում ինչ-որ հղում է տալիս, որ մտեք, բացիկը բացեք: Այստեղ կարեւոր է, թե այդ հղումը ուր է տանում: Այսինքն` նորմալ կայք է, որը հայտնի է, թե՞ ինչ-որ անհայտ տեղ է, որտեղ կարող է վտանգ լինել: Ընդ որում` այդ հղումը պետք է նայել ոչ թե ինչպես է գրված էլփոստում, այլ կուրսորը դնել վրան ու տեսնել ձախից ինչ է գրվում, հետո նոր սեղմել, որովհետեւ իրենք կարողանում են կեղծել այդ գրածը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ