Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան

«Բոլորս ինչ-որ բիոնսացավ ենք կպել». Ժյուրիի անկեղծ դիտարկումները սկսնակ երգիչներին

Արխիվ 12-16

«ԲՈԼՈՐՍ ԻՆՉ-ՈՐ ԲԻՈՆՍԱՑԱՎ ԵՆՔ ԿՊԵԼ».

Ժյուրիի անկեղծ դիտարկումները սկսնակ երգիչներին

 

Կայացավ ArmBody.Project-ի «Լավագույններից լավագույնը» երաժշտական 2-րդ մրցույթի առաջին փուլը, եւ արդեն հայտնի է այն 23 հաջողակների անունները, որոնք հունվարի 17-ին կպայքարեն երկրորդ փուլը հաղթահարելու համար: Իսկ մինչ այդ «Իրավունքը» ուշիուշով հետեւել է մրցույթի ընթացքին ու գրի առել մրցույթի ժյուրիի անդամների դիտարկումներն ու մեկնաբանությունները, որոնք պարունակում են արժեքավոր խորհուրդներ մասնակիցների` սկսնակ երգիչ-երգչուհիների համար:


«ԵՐԲԵՔ ՉՀԱՆՁՆՎԵՔ, ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ»

 

Առաջին փուլի արդյունքներն ամփոփելիս` ժյուրիի անդամներից երգչուհի ԺԱՆՆԱ ՔՈՉԱՐՅԱՆԸ նախ նշեց, որ առանձնահատուկ ուրախ է, ապա դիմեց մասնակիցներին. «Ես արտասահմանում եմ ապրում եւ այսօր այստեղ լինելն ինձ համար, հավատացեք, մեծ ուրախություն է: Բոլորիդ այնքան շատ սիրեցի, նույնիսկ նրանց, ովքեր վատ էին երգում: Այսօր ամենաբարի ժյուրին էի, որովհետեւ դուք հիմա այնքան անգին եք, որ ինքներդ էլ չեք պատկերացնում` ձեր ջահելությունը, ձեր գեղեցիկ արտաքինը…»: Այնուհետեւ նշեց. «Նույնիսկ նրանք, ովքեր այսօր չեն անցնի, թող երբեք չընկճվեն, որովհետեւ սա չի էականը: Այլ կարեւորն այն է, որ դուք ջահել եք, լավն եք, հայ եք, սիրուն եք: Կյանքում լինում են ինչ-որ դժվարություններ, բայց դրանք չպետք է ձեզ ընկճեն: Բոլորիդ մաղթում եմ, որ ձեր կյանքում երբեք չհանձնվեք, ոչ մի պարագայում: Ինչ էլ լինի, հիշե՛ք, դուք անհատ եք»:


«ԿԱՐՈՂ ԵՔ ՇԱՏ ԼԱՎ ՁԱՅՆ ՈՒՆԵՆԱԼ, ԲԱՅՑ ՍԽԱԼ ԵՐԳԵԼՈՎ ՏԱՊԱԼԵԼ ՁԵՐ ԿԱՏԱՐՈՒՄԸ»


Իսկ երգչուհի ԵՎԱ ԿԱՆՍԸ, ով նույնպես ժյուրիի կազմում էր, Ժ. Քոչարյանի ջերմ խոսքերից հետո` անցավ մասնագիտական փոքրիկ նկատողությունների. «Քանի որ անգլերեն շատ լավ գիտեմ, ինձ մոտ ֆիկսել եմ, որ այն մարդիկ, ովքեր երգում են անգլերեն, բառերի գրեթե կեսը սխալ էին ասում կամ ինտոնացիան էին սխալ հնչեցնում: Կխնդրեմ, որ, ընդհանրապես, երգելիս խոսքերին ուշադրություն դարձնեք: Սա շատ կարեւոր է, որովհետեւ դու պետք է հասկանաս, թե ինչ ես երգում: Բառերը լղոզելով ոչինչ չի ստացվում»: Ապա հավելեց. «Հավատացեք, մրցույթներում ամենակարեւորը ճիշտ երգի ընտրությունն է: Դուք կարող եք շատ լավ ձայն ունենալ, բայց սխալ երգելով տապալել ձեր կատարումը: Դրա համար երգի ընտրության հարցում մի փոքր ավելի լավ մտածեք: Մի՛ երգեք այն, ինչ սիրում եք, որովհետեւ այն միգուցե շատ սիրուն երգ է, բայց չկարողանաք այն ճիշտ վերարտադրել: Երգեք այն, ինչ կհամապատասխանի ձեր ձայնին, ձեր տեմբրին եւ, առհասարակ, ձեր կերպարին: Եվ մի փոքրիկ խորհուրդ. հարգեք բեմը, մի քիչ բեմական եղեք: Երբ բեմ եք բարձրանում եւ ժյուրին է այս պահին ձեզ գնահատելու, ցանկալի է, որ առօրյա հագուստը մի փոքր բեմական հագուստից տարբերվի: Բեմը դա սիրում է»:


«ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ, ՈՐ ՏԽՈՒՐ ԵՐԳ ԵՔ ԵՐԳՈՒՄ, ՈՂԲԱԼԻ ԴԵՄՔՈՎ ԼԻՆԵՔ»


Եվա Կանսի վերջին դիտարկման հետ համաձայնեց նաեւ ժյուրիի անդամ, երգչուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ. «Նախ ասեմ, որ գրեթե բոլորը ունեն շատ հզոր ձայներ, ինչի համար շատ ուրախ ենք, բայց այդ հզոր ձայների հետ մեկտեղ ցանկալի է, որ, իսկապես, հետեւեք բեմական կեցվածքին: Կապ չունի, որ սա մրցույթ է, բեմական կեցվածքը կարեւոր է, որը ձեզ հետագայում շատ կօգնի: Եվ կխնդրեմ, որ, հատկապես այդքան լավ երգիչները ժպիտով երգեն: Պարտադիր չէ, որ տխուր երգ եք երգում,  ողբալի դեմքով լինեք: Ժպիտը լավ բան է, այն ձեզ կօգնի առաջ գնալ», -եզրափակելով խոսքը` ասաց Ա. Գրիգորյանը:


«ՁԵՐ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՆՏՐԵՔ ՈՒ ԳՏԵՔ ՁԵՐ ՄԵՋ»


Երաժիշտ, երգահան, հեռուստատեսային երաժշտական բազմաթիվ հաղորդումների պրոդյուսեր ԳԻՍԱՆԵ ՊԱԼՅԱՆՆ էլ ընդգծեց. «Ընդհանրապես երաժշտի մասնագիտությունը, մանավանդ երգչի, պահանջում է անընդհատ աշխատանք, հենց կանգնեցեք, չաշխատեցիք, իմացեք, որ հետ եք գնում: Անընդհատ զարգացրեք ձեր տեխնիկան: Մենք լսեցինք լավ ձայներ, որոնք տեխնիկապես շատ թույլ էին, այսինքն` ունեն պոտենցիալ, բայց պետք է շատ աշխատել, պարապել, որպեսզի այն կարողանա ձեզ օգնել»: Իսկ հետո խոսեց ամենակարեւորի մասին. «Կերտեք ձեր ինքնատիպ կերպարը` դուք դուք եք, Դուք Տիգրան Պետրոսյան չեք, դուք Բիոնսեն չեք, ամեն մեկիդ մեջ դրված է անհատականություն, աշխատեք այդ անհատականության վրա, տարբերվեք մնացածից: Ամենակարեւորը` ձեր անհատականությունը փնտրեք ու գտեք ձեր մեջ»:


«ՈՉ ՄԵԿԻՆ ՀԶՈՐ ՁԱՅՆՈՎ ԱՅԴՔԱՆ ՉԵՍ ԶԱՐՄԱՑՆԻ, ԻՆՉՔԱՆ ԿԶԱՐՄԱՑՆԵՍ ԿՈՒԼՏՈՒՐԱՅՈՎ»


«Ծիածան» մանկապատանեկան վոկալ ստուդիոյի գեղարվեստական ղեկավար ՌՈՒԶԱՆՆԱ ՋԱՄԲԱԶՅԱՆԻ կարծիով մասնակիցներն առաջին փուլում ավելի լավ ելույթ ունեցան, քան նախընտրական փուլում. «Շատ լավ է, որ մեր խորհուրդներն ընդունեցիք, եղաք համարձակ:  Այն, ինչի մասին ասաց Գիսանեն մեկ բառով կաչվում է «կուլտուրա», կա երգի կուլտուրա, հագուստի, շփման, այնպես որ, հիշե՛ք, ոչ մեկին հզոր ձայնով այդքան չես զարմացնի, ինչքան կզարմացնես կուլտուրայով` թե՛ շփման մեջ, թե՛ բեմում, թե՛ միկրաֆոնը ճիշտ բռնելով: Այս ամենի վրա աշխատեք, որովհետեւ դուք արդեն իսկ որոշ չափով կայացած երգիչ-երգչուհիներ եք: Վստահ եմ` ձեզնից շատերը վաղը չէ մյուս օրը մեծ բեմերում ելույթ կունենան եւ սա մեծ փորձ ու հնարավորություն է` երգել նման տեխնիկայով»:


«ԹԵԿՈՒԶ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՓՈՐՁԵՔ ՈՐԵՎԷ ԳՈՐԾԻՔԻ ՏԻՐԱՊԵՏԵԼ»


Օպերայի մեներգչուհի, վոկալ մասնագետ ՄԱՐԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ժյուրիի մյուս անդամների ասածներին միայն ավելացրեց հետեւյալը. «Երգեցողության հետագա այդ կուլտուրան  բարձրացնելու համար, խորհուրդ եմ տալիս, թեկուզ սիրողական մակարդակով որեւէ գործիքի փորձեք տիրապետել: Այն շատ ձեզ կօգնի, բոլորդ էլ ձայն ունեք, փորձեք զարգացնել այն: Եվ ուզում եմ հայտարարել, որ մյուս փուլը լինելու է ավելի խիստ, ավելի բարդ, քանի որ հայկական երգեր պետք է երգեք հայ ստեղծագործողներից»:


«ԸՆՏՐԵՔ ԵՐԳԵՐ, ՈՐՈՆՔ ՁԵՐ ԴԻԱՊԱԶՈՆԻ ՀԱՄԱՐ Է»


Ամփոփելով ժյուրիի բոլոր անդամների կարծիքները` շոումեն, երգիչ ՍԱՄՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ էլ ավելի անկեղծացավ. «Ամեն մեկդ առանձին-առանձին ձեզնից մի կերպար, մի տեսակ, մի գույն եք ներկայացնում, եւ կային նաեւ այնպիսի գույներ, որ այսօր հայկական էստրադայում այդտեսակ գույներ չկան: Այսինքն` ձեզնից յուրաքանչյուրը լիարժեք շանս ու հնարավորություն ունի` հասնելու այն նպատակին, ինչին ձգտում է:  Իմ կարծիքով բավական հետաքրքիր ձայներ կան մասնակիցների թվում, որոնք միանշանակ ունեն հնարավորություն մեծ բեմահարթակ դուրս գալու: Բայց, բոլորս ինչ-որ բիոնսացավ ենք կպել: Այո, ես էլ եմ շատ սիրում Բիոնսեյին, բայց ընտրեք երգեր, որոնք ձեր դիապազոնի համար է ու ձեր բնավորությանը  համահունչ է», - շեշտեց Ս. Գրիգորյանը:

Հավելենք, որ «Լավագույններից Լավագույնը» երաժշտական նախագծի հաղթողը կամ հաղթողները կարժանանան հետեւյալ մրցանակներին` նոր գրված հեղինակային երգ, գործիքավորում եւ ձայնագրում, երգի cover տարբերակի ձայնագրում, հնարավորություն հայտնվելու աշխարհահռչակ vevo-ում, պրոֆեսիոնալ ֆոտոսեսիա, միջազգային երաժշտական մրցույթներից մեկում Հայաստանը ներկայացնելու հնարավորություն եւ այլն:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված