ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏԱՐԻՆ ՁԱԽՈՂՎԱԾ ԷՐ
Արխիվ 12-16ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏԱՐԻՆ ՁԱԽՈՂՎԱԾ ԷՐ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի մասին տարվա կտրվածքով առանձնապես նշելու բան չկա: Ամեն ինչ սկսվեց եւ ավարտվեց Եվրո-2016-ի ընտրական փուլով եւ դրա խայտառակ ձախողմամբ: Դե իսկ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն իրենց ակումբներում հասել են որոշակի հաջողությունների կամ գրանցել անհաջողություններ:
Մովսիսյանի թիմակից Արաս Օզբիլիսի մասին եւս ասելիքը շատ չէ. նա եւս տեւական վնասվածքից հետո խաղաժամանակ գրեթե չստացավ՝ իր հերթին հայտնվելով մոսկովյան թիմը լքելու թեկնածուների մեջ:
Քիչ ավելի հաջող էր Գեւորգ Ղազարյանի վիճակը. 27-ամյա ֆուտբոլիստը վնասվածքով է ավարտել տարին: Սակայն Պորտուգալիայի առաջնության 11 հանդիպումներում Ղազարյանը խփել է 2 գնդակ, ինչը մի քիչ վիճակը շտկում է:
Իրանական ֆուտբոլում իր փոքրիկ հաջողություններն է գրանցում Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը, ով ընդգրկվել է Իրանի առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում: «Varzesh3.com»-ի վարկածով՝ Մկոյանն ընդգրկվել է նաեւ Իրանի առաջնության լավագույն օտարերկրացի խաղացողների ցուցակում:
Մարկոս Պիզելին թեեւ վատ տարի չանցկացրեց ղազախական «Ակտոբեի» կազմում եւ թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն էր, բայց ակումբը հայտնվել է ծանր ֆինանսական կացության մեջ, ինչի արդյունքում որոշել է վաճառել հիմնական կազմի ֆուտբոլիստներից 9-ին, որոնց թվում է նաեւ Պիզելին:
Իսկ Գաել Անդոնյանը, ով հանդես է գալիս Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի «Դիժոնի» կազմում, վերջին խաղերում եւս խաղաժամանակ չէր ստանում: Անդոնյանը միակն է այս առումով, որ ակումբում առանձնապես հաջողություններ չգրանցելով` տպավորիչ խաղ էր ցուցադրում ազգային ընտրանու հանդիպումներում:
Դորտմունդի «Բորուսիայում» հադես եկող Հենրիխ Մխիթարյանը, հերթական անգամ ֆիքսենք, հրաշալի խաղաշրջան անցկացրեց ակումբի կազմում: Բայց ասել, թե Մխիթարյանը նույն կերպ փայլեց նաեւ հավաքականում, սխալ կլիներ:
Այսպիսով՝ ընդհանուր առամամբ, տեսնելով հայ առաջատար ֆուտբոլիստների գրանցած արդյունքներն իրենց ակումբների կազմում, հասկանում ենք, որ հավաքականում նրանց ոչ այնքան հաջող ելույթները ունեն բացատրություն, բայց իհարկե՝ ոչ արդարացում:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝