Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

«Երբ երազանքներն իրականանում են». օր առաջին

Արխիվ 12-16

 

«Երբ երազանքներն իրականանում են». օր առաջին

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական նախաձեռնությամբ արդեն չորրորդ տարին Ամանորին ընդառաջ երևանաբնակ երեխաներին հետաքրքիր անակնկալ է մատուցվում: «Երբ երազանքներն իրականանում են» խորագրով նախաձեռնության շնորհիվ Ձմեռ պապին ուղղված երեխաների նամակները հասցեագրվում են քաղաքապետին: Ծրագրի առաջին օրը նամակների հետքերով Ձմեռ պապի անակնկալ այցը Ավան, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Դավթաշեն վարչական շրջաններում  էր, ուր նախատոնական այս օրերին ամենասպասված հյուրն անձամբ է երեխաներին հանձնել իրենց երազած նվերները:

«Այս օրերին ստացվեցին բազմաթիվ նամակներ, որոնցից, սակայն, նախապատվությունը տրվում է առաջին հերթին այն նամակներին, որոնք գրվել և հետաքրքիր լուծումներով ձևավորվել են երեխաների կողմից: Հաջորդ կարևոր սկզբունքը սոցիալապես անապահով, ինչպես նաև բազմանդամ ընտանիքների երեխաների կողմից թղթին հանձնված երազանքների իրականացումն է: Բացի այդ, աշխատանքային խմբի միջոցով ստուգվում և բացառվում են այն հասցեները, որոնք նախորդ տարիներին արդեն ընգրկված են եղել Ձմեռ պապի այցերի քարտեզում»,-նշել է նախաձեռնության համակարգող, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Մարիա Բարաղամյանը:

 


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ