2016 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՐՄԻՐ ԿԱՄ ԿՐԱԿԵ ԿԱՊԻԿԻ ՏԱՐԻ Է
Արխիվ 12-162016 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՐՄԻՐ ԿԱՄ ԿՐԱԿԵ ԿԱՊԻԿԻ ՏԱՐԻ Է
2016 թվականը Կարմիր կամ Կրակե Կապիկի տարի է: Եթե նպատակ եք դրել շահել նրա սիրտը եւ դառնալ Նրա սիրելին, ապա, ինչպես ասում են, գործի անցեք: Առջեւում քրտնաջան աշխատանք է սպասվում: Ի դեպ, կարող եք գործի դնել նաեւ ընտանիքի անդամներին: Հիշեք` 2016-ի խորհրդանիշը խելացի, հետաքրքրասեր եւ անկանխատեսելի է: Ունի վառ երեւակայություն, զգացմունքային է: Սիրում է լինել նորությունների կիզակետում: Դա է նրա հաջողության հասնելու գրավականը: Հաշվի առեք, հատկապես, եթե ցանկանում եք նոր գործ սկսել: Տարվա տիրուհին կարող է լինել համառ ու կամակոր, եթե ինչ-որ բան իր սրտով չգնա: Կապիկն ինքնուրույն եւ ինքնաբավ է: Անկոչ օգնականների, մեղմ ասած, չի հանդուրժում: Բոլոր գործերը ստիպված եք լինելու անել միայնակ, հետեւաբար, պետք չէ գործերն իրար գլխի կուտակել. տակից դուրս չեք գա: Անհապաղ որոշումներ կայացրեք: 2016-ը նոր նախագծեր սկսելու տարի է: Նման հնարավորությունից հրաժարվելն առնվազն հիմարություն կլինի: Կշահի նա, ով համարձակ է. ով ռիսկի չի դիմի` շամպայն չի խմի: Տարվա էքսցենտրիկ տիրուհին ուշադրություն է պահանջում: Նրան հավուր պատշաճի դիմավորելու համար կարեւոր են անգամ մանրուքները. տոնական սեղան, հետաքրքիր ճաշացանկ: Ի դեպ, ճաշացանկի մասին. գերադասում է ճաշատեսակներ` առանց մսի: Եթե դա ձեզ համար անընդունելի է, ապա կարող եք թռչնի միս մատուցել: Տոնական սեղանին շատ քաղցրավենիք եւ մրգեր դրեք: Տարվա տիրուհին սիրում է թանկ խմիչքներ, սակայն ավանդական մեկ գավաթ շամպայնից էլ երբեւէ չի հրաժարվի: Զովացուցիչ ըմպելիքների հարցում փոքր-ինչ քմահաճ է. կոմպոտներ, մաքուր ջուր: Նվերների ընտրության հարցում ուշադիր եղեք: Ինչպես ասում են, ամեն բան չէ, որ կգոհացնի տարվա կենսուրախ տիրուհուն եւ իր քթին կգա: Աչք ծակող նվերներ գնեք` կարելի է քաղցրավենիքի տեսքով: Ի դեպ, չենք մոռանում բնակարանը զարդարելու մասին: Դա եւս շատ կարեւոր է: Կապիկը զանգակների սիրահար է: Կարող եք մեծ ու փոքր զանգակներով զարդարել տոնածառը եւ ոչ միայն: Նախընտրելի գույներն են` ոսկեգույնն ու արծաթագույնը: Նույնը վերաբերում է տոնածառի խաղալիքներին: Դռան վրա կապիկ կախեք: Կարող եք կապիկին նստեցնել տոնածառի տակ: Այն ձեզ հաջողություն կբերի: Չմոռանաք մոմերի մասին: Նախընտրելի գույներն են` նարնջագույնը, կարմիրն ու կապույտը: Բնակարանը կարող եք զարդարել նաեւ եղեւնու բնական ճյուղերով:Տարվա տիրուհու ուշադրության կենտրոնում կլինի նաեւ ձեր զգեստապահարանը: Այն կարող եք թարմացնել: Նախընտրելի են լայն բացվածքով զգեստները, կիսաշրջազգեստները` կանաչ, մոխրագույն, կարմիր ու սեւ գույների մեջ: Չանտեսեք նաեւ զարդերը: Զարդատուփի յուրաքանչյուր զարդ` լինի ոսկյա, թե արծաթյա, տեղին կլինի:Կապիկն անտարբեր չի անցնի կենսուրախ մարդկանց կողքով: Ուստի, մի խուսափեք ուրախ եւ աղմկոտ խնջույքներից: Խաղեր կազմակերպեք ձեր հյուրերի համար, եւ, միգուցե, ձեր այդ խաղին մասնակից լինի հենց Ինքը` տարվա տիրուհին: Նա անկասկած շռայլ կգտնվի ու կապահովի տարին ուրախ տրամադրությամբ:
Ներկայացրեց ԵԼԵՆԱ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk