ՕՊԵՐԱՏԻՎ
Արխիվ 12-16ՕՊԵՐԱՏԻՎ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 և խարդախության 8 դեպքերը բացահայտվել են։
Բացահայտվել է գողության 12 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության` 2, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու, մարմնական վնասվածք հասցնելու և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝