ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՏԱՐԻՆ. «ԱՄԵՆԱՄԵԾ ԿՈՐՈՒՍՏԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԵՆ»
Արխիվ 12-16ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ Է ՏԱՐԻՆ. «ԱՄԵՆԱՄԵԾ ԿՈՐՈՒՍՏԸ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՄԵՐ ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԵՆ»
ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանն «Իրավունք»-ի հետ զրույցում ամփոփելով 2015 թ-ը, այն համարեց փորձություններով լի, բայց նաեւ հույսերով ու ձեռքբերումներով տարի:
Ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց միավորվել. ստեղծվեց «քառյակ», հետո`«եռյակ», ապա «դուետ»: Հաջորդ տարի եւս ընդդիմությունը պառակտվա՞ծ կլինի: «Չեմ ցանկանում գուշակություններ անել: Կապրենք, կտեսնենք: Ընդդիմության պառակտվածության մասին գնահատականներ չեմ տա, քանի որ ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում`ինչ ընթացք է իրեն սպասում: Կարեւորը քաղաքական ուժերը կարողանան հասնել իրենց նպատակներին»,- պատասխանեց պրն Բաբայանը:
Խոսելով տարվա ձեռբերումների ու բացթողումների մասին` ԲՀԿ-ական գործչի համար ամենամեծ կորուստը սահմանում զոհված մեր զինվորներն են:
Երեք նոր ընդդիմադիր ուժ է ձեւավորվել` «Քաղաքացիական պայմանագիր», «Ալյանս», «Լուսավոր Հայաստան»: Մտավախություն չունի՞ ԲՀԿ պատգամավորը, որ գուցե հին կուսակցությունները, որոնց կարծես հանրությունը չի վստահում, իր տեղը զիջի նորերին: Քաղաքական գործիչը հորդորեց հանրության անունից չխոսել, քանի որ առջեւում խորհրդարանական ընտրություններն են:
Ինչ կմաղթի օրենսդիր մարմնի ներկայացուցիչը մեր ժողովրդին: «Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն ու կայունություն: Մնացածը մեր հանրությունը կարծում եմ, այնքան իմաստուն է, որ կկարողանա ստեղծել»,- եզրափակեց ԲՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk