«ՁՄԵՌ ՊԱՊԻԿԸ ՇԱՏ ԶԲԱՂՎԱԾ Է, ՈՐ ՄԵԾԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՎԵՐՆԵՐ ԲԵՐԻ»
Արխիվ 12-16«ՁՄԵՌ ՊԱՊԻԿԸ ՇԱՏ ԶԲԱՂՎԱԾ Է,
ՈՐ ՄԵԾԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՎԵՐՆԵՐ ԲԵՐԻ»
Դերասան, հաղորդավար, երկու երախայի հայր ՍՈՒՐԵՆ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ համոզված է` միշտ են հրաշքներ լինում, հատկապես Ամանորի գիշերը: Նա նույն ոգով էլ դաստիարակում է իր երեխաներին. «Մինչեւ հիմա էլ հավատում եմ Ձմեռ պապիկի գոյությանը: Չհավատալ Ձմեռ պապիկին, նշանակում է չհավատալ հրաշքներին: Իսկ ես միշտ հավատում եմ հրաշքներին, քանի որ իմ կյանքում միշտ են հրաշքներ լինում: Ուղղակի գիտեմ, որ Ձմեռ պապիկը շատ զբաղված է, որ մեծերի համար նվերներ բերի: Նա հազիվ հասցնում է երեխաներին նվերներ բաժանել: Տղաս` Հայկը, 9 տարեկան է ու մի քանի օր առաջ ասաց, թե գիտի, որ Ձմեռ պապիկ չկա, բայց նամակ է գրել, որ իրեն iphone 6 բջջային հեռախոս բերի ու վերջում էլ ավելացրեց` նենց որ պապ, iphone-ս կառնես: Բայց, հետո մենք միասին նստեցինք ու խոսեցինք, հասկացավ, որ Ձմեռ պապիկը գոյություն ունի ու iphone 6 չէ, բայց նվեր հաստատ կբերի: Իսկ իր ուզած հեռախոսից ես իրեն կնվիրեմ, երբ գերազանց ավարտի 4-րդ դասարանը: Չցանկացանք «խեղճ» Ձմեռ պապիկին շատ ծախսի տակ գցել: Պարզապես պետք է առաջին հերթին ծնողները հավատան հրաշքի, որ երեխաները նույնպես հավատան: Իսկ հրաշքներ հավատացե՛ք, լինում են, ուղղակի պետք է կարողանաք նկատել դրանք, հատկապես` Ամանորի գիշերը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk