Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան

Զարմացած

Արխիվ 12-16

 

Անշուշտ, արմատական ընդդիմադիրների ամենասիրելի թեման միասնական ձեւաչափեր ստեղծելն է, միասին հանդես գալը: Սակայն այդ գեղեցիկ հեքիաթները զարմանալի դաժանությամբ քանդում է ՀՀՇ-ական պատգամավոր ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ.  «Ցավոք սրտի, հասարակության աջակցությունը չունի այսօր հրապարակում հավաքված ընդդիմությունը: Հիմա ավելի շատ պայքար է գնում ընդդիմության ներսում: Մարդիկ, որոնք խոսում են բյուրեղացման մասին, փորձում են ցեխ շպրտել մյուսների վրա, իրենց հռչակել ընդդիմություն, դրանով իսկ ապահովել իրենց տեղերը հետագա խորհրդարանում»: Բայց, այնուամենայնիվ, հրապարակներում աղմկողներին պետք է փոքր-ինչ մխիթարենք` խորհրդարանում հայտնվելու նրանց շանսերը բացարձակապես կախված չեն այն հանգամանքից, թե արդյո՞ք նրանք կմիավորվեն, թե շարունակաբար իրար կեղտոտելու են ու գզելու: Երկու դեպքում էլ այդ շանսերը հավասար են զրոյի, իսկ ինչպես հայտնի է, զրոների հետ թվաբանական գործողությունները էլի արդյունքում զրո են տալիս:

Իսկ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ իրեն այնպես է դրսեւորում, որ նրա վարքագիծն ու խոսքը վերլուծելու գործում որեւէ քաղաքական վերլուծաբան անզոր է: Այդտեղ անելիք ունի հոգեվերլուծողը կամ Ռոբերտ Քոչարյանի ասած ուրիշ մասնագետը: Ահավասիկ, այդ ամերիկացու մտքի հերթական փայլատակումը. «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի հասկանում այդչափ տարրական օրինաչափությունները: Ուստիեւ, դիմելով իրավապահ մարմինների ղեկավարներին` անցած շաբաթ հայտարարեց. «Հայ ժողովուրդը եւ Հայաստանի քաղաքացին ստեղծված իրավիճակում, ելնելով սահմանադրական իրեն վերապահված լիազորությունից, հանձնարարում է ձեզ անմիջապես եւ ամբողջական ձեր գործառույթներով եւ լիազորություններով քրեական պատասխանատվության ենթարկել, ձերբակալել, խափանման համապատասխան միջոցներ ճշգրտել Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի նկատմամբ: Հակառակ դեպքում, դուք եւս կընկնեք անգործության, մեղսագործության հոդվածների տակ, որը չենք ուզում»: Դե ինչ, նույն հաջողությամբ «Ժառանգության» առաջնորդը կարող է արեւին հրամայել ծագել արեւմուտքում եւ մայր մտնել արեւելքում:
Իսկ ԼՅՈՎԻԿ ԶՈՒՐԱԲՅԱՆԸ զարմանալիորեն այնքան սղոցեց բոլորի թմբկաթաղանթները` իր պնդումներով` կես միլիոն կեղծված քվեների մասին, որ, ի վերջո, չդիմացավ սովորաբար անվրդով Էդվարդ Շարմազանովը. «Եթե ցույց չտա, ուրեմն պետք է հրապարակային հայտարարի, որ ինքը ստախոս է: Մանավանդ, եթե նման մեծ սուտ ասում է ուղիղ եթերով, որը տեսնում ու լսում են հարյուր հազարավոր մարդիկ»: ՀՀԿ խոսնակը նաեւ հավելեց. «Ափսոսում եմ, որ մեր երկրում այդպես էլ չձեւավորվեց ավանդույթ, որպեսզի ընտրություններում կամ հանրաքվեի ժամանակ անհաջողության մատնված կողմը կարողանա շնորհավորել հաջողության հասած կողմին: Եվ հաջողություն մաղթելու, շնորհավորելու փոխարեն, ինչպես ընդունված է նորմալ ժողովրդավարական երկրներում, մարդիկ հապճեպ լրագրողներին քնից հանում են, հրավիրում են մամուլի ասուլիսներ, ինչ ցնդաբանություն ասես ասում են իրենց PR-ի համար»: Բայց ախր, ինչպես ձեւավորվի այդ ավանդույթը, եթե մեր երկրում ընդդիմադիրները, որպես կանոն, հակապետական են, իրենք իրենց չեն զգում պետական ինստիտուտ ու առաջնորդվում են այնպիսի պարզունակ եւ ոչ ոքի պատիվ չբերող գործելակերպով, ինչպիսին է «աբիժնիկությունը»:
Անշուշտ, բավականին զարմանալի են իրենց պահում եւ ՀԱՊԿ մեր գործընկերները` բացառությամբ թերեւս Ռուսաստանի: Ուստի, միանգամայն տեղին էր այն, ինչ ասաց ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում. «Իհարկե, ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին եւ փոխադարձ պարտավորություններին: Ամեն անգամ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետներ եւ հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի եւ Բիշքեկի, Մոսկվայի եւ Մինսկի ուղղությամբ: Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված: Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը եւ հետաքրքրվել` ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, եւ դրա հետ մեկտեղ նաեւ քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարեւորությունը»: Դե ինչ, իրոք տհաճ պահ է, սակայն բարեբախտաբար, ՀԱՊԿ-ում իրավիճակն այնպիսին է, որ ռեալ մարտունակ բանակներ ունեն միայն մշտապես լավ գործակցող երկու երկիր` Ռուսաստանն ու Հայաստանը, այնպես որ, մյուսների աջակցությունը ավելի շուտ կարող է լինել բարոյական, քան` ռազմաքաղաքական:

Զարմացած է

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված