Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան

ԶՈՀԵՐԻ ԱՐՅՈՒՆԸ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ. ԵՐԿԻՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է. Գ. ՍԱՀԱԿՅԱՆ

Արխիվ 12-16

ԶՈՀԵՐԻ ԱՐՅՈՒՆԸ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԻ ԱՆՑՆՈՒՄ. ԵՐԿԻՐԸ

ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է. Գ. ՍԱՀԱԿՅԱՆ

 


Ընթերցողներին ենք ներկայացնում «Իրավունք» թերթի տարեվերջյան ամփոփիչ  զրույցը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ.


-Պարոն Սահակյան, ինչպե՞ս կբնութագրեք տարին: Որո՞նք էին խորհրդարանի կարեւորագույն ձեռքբերումները 2015 թվականին:


- Կարծում եմ, տարին եւ՛ քաղաքական իմաստով, ե՛ւ ներազգային խնդիրների վերլուծականներով, միջոցառումներով շատ ակտիվ տարի էր: Բնական է, որ խորհրդարանը բավականին լուրջ նախապատրաստվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Մենք բազմաթիվ հյուրեր ունեցանք տարբեր երկրների նախագահների, ազգային ժողովների նախագահների մակարդակով, առավել եւս դրան աջակից եղան մեզ մոտ տեղի ունեցած Եվրանեսթի լիագումար նիստը, ֆրանկոֆոնիայի,երիտասարդական տարբեր կազմակերպությունների նիստերը:

Այս ակտիվության շրջանակը, բնականաբար, իր ներազդեցությունը պետք է ունենար նաեւ օրենսդրական գործառույթներին: Խորհրդարանը ոչ միայն լիագումար, այլ նաեւ արտահերթ նիստերի առումով բոլոր տարիները գերազանցեց: 2015 թվականին ընդունեցինք 113 օրենքներ, 18 միջազգային պայմանագրեր եւ 7-8 տարբեր օղակների հաշվետվություններ: Բայց ամենաշատը գնահատում եմ այն, որ այսօրվա քննարկումները լրիվ ազատականացված են այն առումով, որ ցանկացած պատգամավորի ելույթները,հարցադրումները խրախուսելի են իմ կողմից, ԱԺ-ի ղեկավարության կողմից: Բոլոր հարցերը քննարկվում են մինչեւ վերջ. և՛ աշխատանքային, և՛ հանձնաժողովների մակարդակներով, նախարարների կամ զեկուցողների ներկայությամբ: Նույնիսկ տարբեր առիթներով արմատական մոտեցում ունեցող ընդդիմությունը քննարկման ընթացքին բավականաչափ օգտակար եղավ, որպեսզի օրենքներն ավելի հավասարակշռված ընդունվեն: Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է բոլոր պատգամավորներին մինչեւ վերջ արտահայտվելու հնարավորություն տալ:

Տարվա կարեւորագույն պատմական երևույթը հանրաքվեով սահմանադրական բարեփոխումների ընդունումն էր: Ողջունելի է, որ այս սահմանադրությամբ դերակատարում է ստանում ոչ միայն քաղաքական մեծամասնությունը, այլեւ ընդդիմությունը եւ առավել եւս հասարակությունը: Սա կնպաստի նաեւ նրան, որ առաջիկա տարիների ցանկացած խնդիր լուծվի առավել կայուն իրավիճակում եւ դրան մասնակիցը դառնա ամբողջ հասարակությունը: Սա մարդակենտրոն սահմանադրություն է այն առումով, որ նախագահական ամբողջ ժամանակաշրջանում մեր հիմնական խնդիրներն էին երկրի անվտանգությունն ապահովելը եւ , կարծես թե, մարդը ընդհանուր որոշումներ, խնդիրներ լուծելուց մասնակից չէր գործընթացին:


- Վերջին տարիներին եւ հատկապես 2015 թվ.-ին մեր տարածաշրջանում շատ լարված մթնոլորտ է ձեւավորվել. թե՛ հայ-ադրբեջանական հակամարտության սրացման, թե՛ ռուս – թուրքկան հարաբերությունների վատթարացման առումներով: Ինչպիսի՞ զարգացումներ են մեզ սպասում:


- Ընդհանրապես աշխարհն արագ է փոփոխվում, ամբողջ աշխարհի հոգսն այսօր մերձավոր արեւելքն է: Եւ այս խնդիրների մեջ նաեւ ակնկալիքներ կային, որ ղարաբաղյան խնդիրն որոշակի առաջընթաց կունենա: Սակայն Ադրբեջանի դիրքորոշումը այնպիսին է, որ, նախ իր ներքին կառուցվածքով, որ աշխարհին հառնում է որպես ոչ ժողովրդավարական երկիր, անընդհատ փորձում է ձախողումների գնալ ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման ճանապարհին: Այսօր արդեն ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ոչ թե հրադադար է խախտում, այլ փորձում է ավելի ակտիվացնել իր սահմանի գործողությունները, կարծում եմ, դրա բնութագիրը գալիս է աշխարհաքաղաքականական եւ Ադրբեջանի ներքին զարգացումներից: Եւ մեր ժողովուրդը ճիշտ է հասկանում, որ երկրի անվտանգությունը ամենաառաջնայինն է: Ընկճվում, ցավում ենք զոհերի համար, բայց միույնույն ժամանակ, համոզված եմ, որ զոհերի արյունը հենց այնպես չի անցնում. երկիրը պաշտպանված է, եւ կարողանում ենք պատժել այդ բոլոր հարվածները, որոնք ուղղված են Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ: Պատահական չէր, որ վերջերս արդեն Մոսկվայում ՀԱՊկ-ի անդամ երկրների շրջանում այդ խնդիրը արծարծվեց, եւ նախագահն դիպուկ կերպով ներկայացրեց, որ ղարաբաղյան խնդիրը այլեւս ՀԱՊԿ կազմակերպության խնդիրն է: Ինչեւիցե, հաջորդ տարվա ակնկալիքները շատ մեծ լինել չեն կարող տնտեսական առումով, քաղաքական առումով ՝ ավելի ակտիվ մթնոլորտ կստեղծվի: Ամենակարեւոր ձեռքբերումը նա է, որ, ըստ հաշվարկների, աշխարհի մոտ 5 մլրդ ժողովուրդ տեղեկացված է Հայոց ցեղասպանության եւ մասնավորապես Ղարաբաղյան հիմնախնդրի մասին, պարզապես գերտերությունները դեռեւս զգուշություն են ցուցաբերում, իրենց ներպետական քաղաքական շահերի առումով: Այնուհանդերձ, մենք վստահ ենք մեր ուժերին եւ վճռական ենք, պետք է ապավինենք մեր ուժերին եւ ձեռքբերումներին:

Իսկ Ռուսաստան – Թուրքիա հարաբերությունների վատթարացումը չեմ կարծում, որ դրական ազդեցություն ունենա Հայաստանի վրա: Մենք կողմնակից ենք բոլոր խնդիրների խաղաղ լուծմանը: Սակայն մենք կողմնակից ենք պայքարել ահաբեկչության դեմ եւ պաշտպանում ենք ցանկացած պետության գործողությունները, որոնք ուղղված են ահաբեկչության դեմ: Իսկ ահաբեկչության եւ ցեղասպանության մթնոլորտը հայ ազգն իր կաշվի վրա է զգացել:


Ամբողջական հարցազրույցը կարդացե՛ք «Իրավունք» թերթի այս տարվա վերջին համարում:


Զրույցը վարեց Զարուհի Բաբուխանյանը




Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված