Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿ ՔԱՅԼ ՀԵՏԴԱՐՁ ԿԱՏԱՐԵԼ»

Արխիվ 12-16

«ԱԴՐԲԵՋԱՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵԿ ՔԱՅԼ ՀԵՏԴԱՐՁ ԿԱՏԱՐԵԼ»

 

Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Սակայն, բանակցային գործընթացը վերսկսելու հարցում համանախագահների ջանքերն ու հայկական կողմի պատրաստակամությունն ի չիք են դառնում, քանի որ Ադրբեջանը շարունակում է լարվածություն հրահրել սահմանում: Այս ամենի շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

 

«ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԷԼ ԱՎԵԼԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ»

 

Հաշվի առնելով Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո հայ-ադրբեջանական սահմանի լարված մնալը` տեսակետ է շրջանառվում, որ այլեւս սեղանի շուրջ բանակցելու եզրեր չունենք Ադրբեջանի հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Համաձայն չեմ այդ տեսակետի հետ: Բանակցելու նյութ, կամք ու ցանկություն միշտ էլ կա, այլապես խնդիրը դառնում է շատ պայթյունավտանգ ամբողջ տարածաշրջանի համար: Հասկանալի է, որ ոչ մեկին ձեռնտու չէ ունենալ եւս մեկ լրացուցիչ խնդիր Հարավային Կովկասում: Հետեւաբար, բանակցությունները շարունակելու ճանապարհը հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանումն է: Իսկ դրա համար այսօր արդեն անհրաժեշտ մեխանիզմները կան` վերահսկողության եւ յուրաքանչյուր խախտման դեպքում հետաքննությունների անցկացման առումով: Բնականաբար, դրա համար Ադրբեջանը պետք է ցուցաբերի քաղաքական կամք, եւ սա է այսօր բանակցությունների թիվ մեկ խնդիրը: Իհարկե, կարծում եմ` երբ Ադրբեջանն անընդհատ սահմանային լարվածությունն ավելացնում է եւ նոր սադրիչ գործողություններ է իրականացնում, բանակցությունները շարունակելու հարցում որեւէ դրական ներգործություն չի կարող լինել: Այնպես որ, թիվ մեկ բանակցելու խնդիրը, ինչի համար նաեւ տեղի ունեցավ նախագահների հանդիպումը, ստեղծված իրավիճակում առկա լարվածությունը թուլացնելու եւ հետագայում այդ լարվածության աճի համար բոլոր խանգարող հանգամանքները վերացնելու, ինչպես նաեւ վերահսկող մեխանիզմներ ունենալու մեջ Է:

Այնուամենայնիվ, սահմանում լարվածությունն առ այսօր շարունակվում է: Այս համատեքստում մեր քայլերն ավելի խի՞ստ պետք է լինեն, թե՞ համանախագահների հայտարություններն առավել կոշտ:

– Մեր քայլերը խիստ են` մեր սահմանների պաշտպանությունն իրականացնելու հարցում: Ե՛վ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակն է իր սահմանները խիստ ու ինքնավստահ կերպով պաշտպանում, ե՛ւ ՀՀ Զինված ուժերը: Մեր խնդիրն է զինված բախումների եւ ռազմական ուժի կիրառման խնդիրները նվազեցնելով` արդյունքում հասնել նրան, որ նորից բանակցությունները վերադառնան արդեն վստահության մթնոլորտի ձեւավորման եւ ոչ թե ուժի ու ուժի սպառնալիքների չկիրառման խնդիրներին: Այսօր մենք ունենք ուժի եւ ուժի սպառնալիքների չկիրառման հանգամանք, եւ այս պարագայում, բնականաբար, շատ կարեւոր է, որ միջազգային հանրության ճնշումների ներքո Ադրբեջանը գնա այդ գործընթացին: Կարծում եմ` միջազգային հանրությունն ունի այդ համապատասխան լծակները, այլապես մենք կունենանք նմանատիպ մի իրավիճակ, ինչ որ ունենք: Իսկ այս իրավիճակի շարունակությունը որեւէ երաշխիք չի կարող տալ, որ ինչ-որ մի պահի չի դուրս գա վերահսկողությունից եւ վերածվի ամբողջ տարածաշրջանի համար լրջագույն սպառնալիքի: Հետեւաբար, բանակցությունները դառնում են էլ ավելի անհրաժեշտ: Ուստի` խոսել այն մասին, որ բանակցելու բան չկա, կարծում եմ` սխալ է: Ընդհակառակը` բացի խնդրի կարգավորումից, թիվ մեկ հարց է դառնում Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման լիարժեք երաշխիքները:

 

«ՄԵՆՔ Ի ՎԻՃԱԿԻ ԵՆՔ ԱՅԴ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ»

 

Իսկ ի՞նչ կարող ենք ակնկալել այս հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից:

– Միջազգային հանրություն ասելով` առաջին հերթին նկատի ունենք, իհարկե, Մինսկի խմբի համանախագահների գործուն միջամտությունն այս հարցում: Եվ կարծում եմ` այդ միջամտությունը ինչ-որ կերպ արդեն դրսեւորվում է, բայց  էական եւ ճիշտ կլինի, որ այն լինի հասցեական: Հասցեականության պարագայում խնդիրը էական լուծում կստանա: Մեզ ավելի կարեւոր է, որ Պետդեպը, Կրեմլը իրենց հայտարարությունների մեջ հստակ մատնանշեն Ադրբեջանին` որպես իրավիճակը ապակայունացնող կողմ, որը չի բխում խաղաղ բանակցությունների տրամաբանությունից: Մեզ անհրաժեշտ է, որ նաեւ ֆրանսիական համանախագահությունը եւ միջազգային բոլոր կառույցները, ովքեր աջակցում են Մինսկի խմբի գործընթացին, եւ պետությունները տվյալ իրավիճակի լրջությունը գնահատելով` կոչ անեն Ադրբեջանին զերծ մնալ ցանկացած տեսակի լարվածության աճի տանող գործողություններից: Այլապես, ինքներս բազմաթիվ անգամ հայտարարել ենք եւ ցույց ենք տվել, որ մենք ի վիճակի ենք այդ խնդիրը լուծել սահմաններում: Ավելին` մեր լիարժեք իրավունքն է մեր ինքնապաշտպանությունից բխող գործողություններ իրականացնել, որոնք տվյալ պարագայում կոչվում են պատժիչ, կանխարգելիչ, համարժեք եւ այլն: Բայց, իհարկե, խիստ կարեւոր եւ ցանկալի է, որպեսզի բացի միջնորդական գործունեությունից, նաեւ այս իրավիճակում հստակ արձագանք լինի: Հասցեական արձագանքը կօգնի ստեղծված իրավիճակին, որովհետեւ չեմ կարծում, որ ադրբեջանցիների նպատակը պատերազմ սկսելն է: Պատերազմ սկսող երկրները պատերազմ ուղղակի սկսում են, ոչ թե այն խաղարկում կամ շահարկում են: Ադրբեջանը փորձում է բանակցությունների մեկ քայլ հետդարձ կատարել` դեպի ամենակարեւոր եւ ամենաառաջնայինը, ինչն իհարկե չի կոչվում բանակցություններին դրական ներգործություն եւ խաղաղ կարգավորման երեւացող կամք: Այսինքն` մենք հիմա բանակցում ենք ոչ թե Ղարաբաղի կարգավիճակի խաղաղ կարգավորման, ոչ թե ԼՂՀ-ն որպես կողմ ներգրավելու, այլ սահմանային լարվածությունը թուլացնելու համար:

Ադրբեջանի կողմից հրասայլերի կիրառումը նո՞ւյնպես խաղարկում եք համարում եւ ոչ պատերազմի սկիզբ:

– Իհարկե, եթե ցածր տրամաչափի զինտեխնիկայի պարագայում համաչափ պատասխանով լռեցվում է, եւ բոլոր տիպի փորձերը չեն օգնում, հետո տրամաչափը մեծանում է` ականանետներ, նռնականետներ, ապա հրետանու, հրասայլերի կիրառում... Սա արվում է քայլ առ քայլ` լարվածությունը պահելու համար, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը ոչ թե խնդրի կարգավորման, այլ լարվածությունը թուլացնելու վրա սեւեռվի: Հետեւաբար, մեր ռազմական եւ դիվանագիտական ջանքերը պետք է մեկտեղվեն, ինչպես որ արվում են: Ու դիվանագիտական ջանքերն արդեն պետք է գործադրել նաեւ համապատասխան ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանի ռազմական ոտնձգությունները ի սկզբանե բացառվեն, եւ դա հնարավոր կլինի անել նաեւ միջազգային հանրության համարժեք գործողությունների արդյունքում: Կարծում եմ`  այն առաջարկները, որ արվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից` համապատասխան հետաքննության մեխանիզմներ ունենալ սահմանի վրա, կարող է կիրառական, գործնական հնարավորություններ տալ, որպեսզի Ադրբեջանը արդեն անպատասխանատու կերպով չվերաբերվի հրադադարի ռեժիմի պահպանման կարեւոր հարցին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված