ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԹՇՆԱՄՈՒ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ԽԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16ՆԵՐՔԻՆ ԿԱՐՄԻՐԱՂԲՅՈՒՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԹՇՆԱՄՈՒ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ԽԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԲԱՐՁՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՄԲ
Նախորդ տարի սեպտեմբերին սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուրում բացվեց գյուղի միակ մանկապարտեզը, որտեղ այսօր հաճախում է 25 երեխա: Հիմնովին վերանորոգված մանկապարտեզը խնդիրներ չունի, միակ խնդիրն ինչպես մանկապարտեզի տնօրեն ՍՎԵՏԼԱՆՆԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ փաստեց, թշնամու կրակոցներն են.«Երեխաները մեծ սիրով հաճախում են մանկապարտեզ: Մենք ապրում ենք մեր առօրյայով, որը խախտվում է, երբ թշնամին կրակում է գյուղի ուղղությամբ»,-նշեց Ս. Մանուչայանը: Նրա խոսքով`կրակոցների ժամանակ երեխաների ուշադրությունը շեղում են բարձր երաժշտությամբ, որը խլացնում է կրակոցների ձայնը: Երեխաների անվտանգությունն ապահովելու համար մանկապարտեզի խաղահրապարակում կառուցվել է բարձր պատ.«Պատի կառուցումն ավելի պահովեց երեխաների անվտանգությունը, խաղաղ պայմաններում նրանք կարող են հանգիստ խաղալ դրսում»,-նշեց մանկապարտեզի տնօրենը:
Թշնամու հաճախակի կրակոցները գյուղի ոչ միայն մեծերի, այլեւ երեխաների համար դարձել են սովորական երեւույթ, կարոցների պատճառով մանկապարտեզն իր աշխատանքը երբեք չի դադարեցրել: «Մեծ խանդավառությամբ նախապատրաստվում ենք ամանորյա հանդեսին, աշխատում ենք երախաների տրամադրությունը միշտ բարձր պահել»,-եզրափակեց տիկին Մանուչարյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk