ԱՄԱՆՈՐԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ
Արխիվ 12-16ԱՄԱՆՈՐԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ
Հաշվի առնելով, որ Ամանորին հրաշքներ են լինում, երեկ` ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքի վերջին օրը, «Իրավունքը» փորձեց զրուցել դե ֆակտո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ: Սակայն պարզվեց, որ ամանորյա հրաշքները Լ. Սարգսյանի համար չեն, սկզբում ասաց, որ չի ցանկանում խոսել Ամանորից, ապա տեսնելով, որ խորհրդարանական միջանցքները մարդաշատ են` սկսեց աղմկել ու շեշտել, թե չի համագործակցում լրատվամիջոցի հետ: Իհարկե, փորձեցինք տիկին օրենսդիրին բացատրել, որ լրագրողական հարցերին պատասխանելը համագործակցություն չէ, այլ սովորական պատգամավոր-լրագրող աշխատանքային գործընթաց, բայց էլի ապարդյուն...
Ի վերջո, տիկին Սարգսյանը սթափվելով` վերջում հավելեց. «Անձամբ Ձեր Ամանորը շնորհավոր»: Չհասցրեցինք նույնը մաղթել նաեւ նրան ու ցանկանալ բարգավաճում կամ հանրապետականացում, երբ անցնելով միջանցքով ու լսելով` Լ. Սարգսյանի «ելույթը»` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ կատակեց. «Հո չհուզվեցի՞ք տիկնոջ բարեմաղթանքներից»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk