Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան

ԱԼԻԵՎՆ ԱՅՍՊԵՍ ԿԱՏԱՂԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՀԱՍՏԱՏ ՈՒՆԵՐ

Արխիվ 12-16

ԱԼԻԵՎՆ ԱՅՍՊԵՍ ԿԱՏԱՂԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐ ՀԱՍՏԱՏ ՈՒՆԵՐ

 

Ինչպես եւ սպասվում էր՝ շվեյցարիական Բեռնում դեկտեմբերի 19-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ¥ՄԽ¤ նախաձեռնությամբ տեղի ունեցած Սարգսյան-Ալիեւ հանդիպումը` ղարաբաղյան հակամարտության հետ կապված, տեսանելի որեւէ արդյունք չունեցավ: Եվ սա այն դեպքում, երբ ՄԽ-ն այս հանդիպման մասին խոսում էր այս տարվա սկզբներից սկսած: Առանձին համանախագահներ, ասենք՝ ամերիկացի Ուորլիքն այս ամիսներին նույնիսկ այնքան էր ոգեւորվում, որ նույնիսկ քանիցս կարգավորման կոնկրետ դրույթներ ներկայացրեց, մի քանի անգամ էլ ակնարկելով վերջնական համաձայնագրի մասին:

ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ. ՍԱ ՆՈՐ ԲԱՆ ԷՐ

Բայց չէ, բանակցողները կարգավորման մեխանիզմներին նույնիսկ մոտ չեկան, որին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նման բացատրություն տվեց. «Այս գագաթաժողովի օրակարգը թելադրված էր Ադրբեջանի կողմից` սադրանքների, հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների հետեւանքով իրավիճակի սրմամբ: Եվ, բնական է, եթե այսպիսի սուր վիճակ է տիրում, ապա մյուս հարցերը երկրորդ պլան են մղվում»:
Ի դեպ, այս մասին դեռ ամիսներ առաջ եւ, մասնավորապես, ամառային հայտնի սահմանային սրացումների ժամանակ` ենթադրություններ ներկայացնելու: Այն է՝ բանակցային գործընթացում կարող է լինել այնպիսի գլոբալ շրջադարձեր, որ ասենք՝ «Մադրիդյան սկզբունքների» ինչ-որ ձեւաչափով` թեկուզեւ ժամանակավոր կարգավորում եւ այդ ուղղությամբ փաստաթղթի ստորագրում կողմերին նույնիսկ պարտադրվի: Եվ հաշվի առնելով այն խութային վտանգը, որը Բաքվի համար ունի «Մադրիդյան սկզբունքների» բուն գաղափարը ¥մասնավորապես այն, որ այդ փաստաթուղթն ընդունելով, Ադրբեջանը ստիպված է լինելու փոխել իր մշտական միանշանակ մոտեցումն ու ընդունելի համարել Ղարաբաղի անկախության հնարավորությունը, անկախ նրանից, թե դրա համար ինչ ճանապարհային քարտեզ կսահմանվի¤, դեռ էն գլխից էր Ալիեւին մնում սահմանային լարվածությունը մեծացնելով՝ բանակցությունները շեղել այդ ուղղությամբ՝ հեռացնելով բուն կարգավորման ընթացքից:
Բայց այս անգամ, թեեւ նախագահական հանդիպումն արդեն անցյալում է, սակայն Բաքուն շարունակում է սրել լարվածությունը: Որպես օրինակ բերենք անցած գիշերվան վերաբերող ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունը՝ շփման գծում հակառակորդը մի քանի հարյուր կրակոց է արձակել 60, 82 միլիմետրանոց ականանետերից,  երկու-երեք տասնյակ կրակոց TR-107 հրթիռային կայանքից: Եվ ամենահետաքրքիրն ու վտանգավորը. կիրառել է նաեւ Դ-30 հաուբից: Դրանից զատ՝ նաեւ մշտական կիրառման զինատեսակ է դառնում նաեւ տանկային հրետանին, իսկ դա հուշում է, որ արդեն ստիպված ենք լինելու խոսել ոչ թե հրադադարի խախտումներից, այլ՝ դիրքային պատերազմից, որից այն կողմ արդեն լայնամասշտաբ ռազմական գործողություններն են: Իհարկե՝ մի շարք առանցքային հայտնի նյուանսներ հաշվի առնելով՝ լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը մնում է չնչին:

Առավելեւս, որ դրանց է գումարվել նավթի ռեկորդային ցածր գները, եւ փաստը, որ մանաթի կայունությամբ մշտապես այդքան հպարտացող Ալիեւը որոշել է անցնել «լողացող» փոխարժեքի ¥ինչը հաշված րոպեների ընթացքում մանաթի փոխարժեքը դոլարի նկատմամբ նվազեցրեց կատաստրոֆիկ չափով՝ մոտ 50 տոկոսով¤, հուշում է, որ ֆինանսական միջոցների սղությունն արդեն այն աստիճանի է, որ պատերազմի մասին մտածելու տրամադրություն անգամ չի մնա:
Բայց փաստն այն է, որ անգամ Բեռնում իրավիճակի լիցքաթափման մասին ինչ-որ բաներ խոսելուց հետո՝ Ալիեւը միանգամից գնաց զինադադարի պայմանագրի` թեկուզեւ՝ ձեւական պահպանման պայմաններում հնարավոր սահմանային առավելագույն սրացման: Ընդ որում՝ բանակցությունները նոր են ավարտվել եւ տրամաբանորեն՝ Ալիեւն այս պահին իրավիճակը սրելու պատճառ պետք է, որ չունենա. ամիսներ հետո նոր բանակցությունների մասին կսկսեն խոսել, եւ մինչեւ հնարավոր առավելագույն սրացման այս ռեզերվը նրան այն ժամանակ հաստատ պետք կգար: Եվ երբ այսպես միանգամից այդ ռեզերվ կիրառման մեջ է դնում, դա նմանվում է ակնարկի, որ Բաքուն մտածում է առաջիկայում անցնել «լայնամասշտաբ պատերազմ կսկսեմ» շանտաժին: Սա քիչ հավանական տարբերակն է, հաշվի առնելով, որ Բաքվում էլ են հաստատ գիտակցում, որ բոլորն էլ հասկանում են, թե նման սպառնալիքներն իրականություն դարձնելու հարցում Ալիեւն ինչ առանցքային սահմանափակումներ ունի: Չնայած կա նաեւ այն տարբերակը, որ Թուրքիան ոգեւորի Ալիեւին, եւ այդ դեպքում մեծ պատերազմի հավանականությունը զրոյականից մի քիչ այն կողմ կանցնի: Կամ էլ Ալիեւն այս պահին իր սրացման այդ ռեզերվները միանգամից կիրառման մեջ է մտցնում` մտածելով, որ Բեռնի հանդիպումից հետո բանակցային գործընթացը ոչ թե սովորականի պես մեռյալ փուլ է մտնում, այլ ակտիվ ֆոնը կպահպանվի: Համենայնդեպս՝ Ուորլիք թվիթերյան արտահայտությունը, թե՝ «ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունները կշարունակվեն 2016-ին», դա է հուշում: Այսինքն՝ ինչ-որ փաստաթուղթ ստորագրելու հրամայականն օրակարգում է եւ արդեն ոչ թե պարբերաբար, այլ մշտապես է պետք «սուր վիճակ` մյուս հարցերը երկրորդ պլան մղել»:

ՄՈՍԿՎԱՆ ՈՒ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵ՞Լ ԵՆ

Այսպիսով՝ ռեա՞լ է, որ ՄԽ-ն փորձի ակտիվացնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Դրա համար կա մեկ պարտադիր պայման՝ նման ակտիվացման պետք է միաժամանակ ձգտեն ռուս եւ ամերիկացի համանախագահները, ավելի կոնկրետ՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ը միաժամանակ: Դեռ անցած շաբաթ դա գործնականում բացառվում էր. Մոսկվան ու Վաշինգտոնը միանգամայն հակառակ մոտեցումներ էին ցուցաբերում սիրիական հակամարտության շուրջ, որն ակնհայտորեն լավագույն ինդիկատորն է նաեւ Մերձավոր Արեւելքի, Թուրքիայի, հարավկովկասյան տարածաշրջանի, Ուկրաինայի եւ հարակից մի շարք այլ ուղղություններով` ռուս-ամերիկյան մեծ հակամարտության հարցով: Պետքարտուղար Քերիի վերջին մոսկովյան այցը, անշուշտ, այդ համալիր ուղղություններով թեկուզեւ՝ մասնակի լեզու գտնել-չգտնելու իմաստ ուներ: Եվ ահա անցած շաբաթվա վերջին, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակով` սիրիական հակամարտության կարգավորման նպատակով առաջին անգամ ընդունվեց բավականին կոնկրետ բանաձեւ: Իհարկե՝ մեր ժամանակներում անգամ ԱԽ-ի բանաձեւերը վերջնական ոչինչ չեն ենթադորում: Բայց փաստը, որ բանաձեւը, ըստ էության, բավականին լավ հավասարակշռում է ինչպես Մոսկվայի, այնպես էլ՝ Վաշինգտոնի աշխարհաքաղաքական շահերն այս ուղղությամբ, հուշում է, որ Քերիի այցի ժամանակ հստակ պայմանավորվածություններ, այնուամենայնիվ, եղել են: Դրանից հետո էլ՝ պետքարտուղար Քերին առիթ ունեցավ նաեւ խոսել ուկրաինական հակամարտության մասին, ընդ որում նշելով, որ իրենք ճնշումներ են գործադրում Կիեւի վրա, որ այն կյանքի կոչի հակամարտության կարգավորման «Մինսկ-2» համաձայնագիրը: Մինչդեռ առաջներում Վաշինգտոնն այդ համաձայնագրի կատարել-չկատարելու ողջ պատասխանատվությունը դնում էր Մոսկվայի վրա, այն էլ, երբ ռուսական ստորագրություն այդ փաստաթղթի տակ առհասարակ դրված չէ:
Ասել, թե ԱՄՆ-ն իրոք փորձում է ռուսների հետ հարաբերությունները վերջնականապես շտկել, միամտություն կլիներ: Բայց այս իրավիճակն առնվազն նմանվում է նրան, որ Վաշինգտոնն ու Մոսկվան փորձում են իրենց հարաբերությունները, այսպես ասենք, վերաբալանսավորեն առկա իրողություններին համապատասխան: Վերջին հաշվով դրանում տրամաբանություն կա: Օրինակ՝ մեկ տարի առաջ ռուսները Սիրիայում ինքնաթիռներ չունեին, իսկ հիմա նաեւ C-400-ներ են տեղակայել, եւ պրագմատիկ Վաշինգտոնը հենց այդ կարգի իրողություններից ելնելով էլ վերախմբագրում է Մոսկվայի հետ իր հարաբերությունները: Եվ դրանից հետո` արդեն նոր հարթության մեջ կշարունակվի հավերժական գլոբալ հակամարտությունը:
Այլ հարց է, թե կարո՞ղ է հարաբերությունների այդ վերախմբավորումը վերաբերի նաեւ հարավկովկասյան տարածաշրջանին եւ, մասնավորապես, Ղարաբաղին: Հնարավոր է. եթե Սիրիայի հետ կապված են փորձում լուծումներ տալ, դա հուշում է, որ տեսականորեն ընդհանուր տարածաշրջանային ուղղությամբ եւս կարող են պայմանավորվածություններ լինել: Առավել եւս, որ ինչպես նկատելու առիթ արդեն ունեցել ենք, Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների դադարեցումը գալիք տարվա սկզբից մեկնարկելու է, մինչդեռ երբ Ղարաբաղի սահմաններին արդեն տանկերով եւ հաուբիցներով են կրակում, դա հաստատ դեպի Իսլամական հանրապետություն ինչպես Արեւմուտքի, այնպես էլ՝ ռուսների ծավալվելու համար առնվազն տհաճ է:
Մի խոսքով՝ կարծես թե նմանվում է նրան, որ Ալիեւն ինչ-որ մտավախություններ ունի, երբ այս չափով սրում է սահմանային լարվածությունը: Առավել եւս, որ այս ողջ ռազմատենչության մեջ զգացվում է նաեւ Թուրքիայի շունչը: Իսկ Անկարան այն փակուղային վիճակում է, որ հաստատ Բաքվի հետ իր «եղբայրությունը» կփորձի մինչեւ վերջ օգտագործել: Չնայած՝ երեկ տեղի ունեցած ՀԱՊԿ եւ ԵՏՄ գագաթնաժողովներն էլ իրենց հերթին Բաքվի համար բավականին պատկառազդու մեսիջներ էին: Արդյունքում՝ 2016թ.-ը, թերեւս, կսկսի եւ կընթանա անորոշությունների` եթե ոչ կարգավորման, ապա առնվազն հստակեցման ռեժիմով, թեեւ ավելի հավանական է, որ այդ հստակեցումները նկատելիորեն կմեղմեն Ալիեւի ներկայիս ռազմատենչությունը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված