Եթե խաղաղությունն անհասկանալի է մեր դավադիր հարեւանին, մենք այլ միջոցներով կբացատրենք նրան
Արխիվ 12-16Եթե խաղաղությունն անհասկանալի է մեր դավադիր
հարեւանին, մենք այլ միջոցներով կբացատրենք նրան
Այսօր՝ դեկտեմբերի 21-ի ՀՀ ԱԺ արտահերթ նիստի սկզբում խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց սահմանային վերջին դեպքերի հետևանքով զոհված հայ զինվորների հիշատակը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով. «Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը դիմել է դիվերսիոն գործողությունների, սակայն հայկական կողմը հանդես է եկել համարժեք գործողություններով: Հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: Եթե խաղաղությունն անհասկանալի է մեր դավադիր հարեւանին բանակցությունների լեզվով, մենք այլ միջոցներով կբացատրենք նրան, որը շատ ավելի ցավագին կլինի: Ցավոք, դիվերսիայի հետեւանքով ունենք կորուստներ»:
Գալուստ Սահակյանը նաեւ տեղեկացրեց, որ ԱԺ արտահերթ նստաշրջանն այսօր ավարտվում է:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk