Օգնություն կարիքավոր հայ ընտանիքներին Նիդերլանդներից
Արխիվ 12-16Օգնություն կարիքավոր հայ ընտանիքներին Նիդերլանդներից

2016 թվականի փետրվար ամսին Հայաստանում կանցկացվի բարեգործական ակցիա, որի շրջանակներում մի շարք հայաստանաբնակ սոցիալապես անապահով ընտանիքներ օգնություն կստանան Հոլանդիայից` հագուստի, կոշիկների, գրքերի և խաղալիքների տեսքով: Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին կոչ ենք անում մասնակցել այս բարեգործական ակցիային: Եթե դուք ունեք հագուստ, խաղալիքներ և այլ անհրաժեշտ պարագաներ, որոնք կարող եք օգնության կարգով տրամադրել, հանձնեք Եզնիկ Կողբացու փող., 50ա շենք, 2-րդ հարկ հասցեով ( դիմել անվտանգության աշխատակիցներին): Ակցիայի տեղեկատվական հովանավորներն են iravunk.com եւ zaruhi.com կայքերը:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk