Պաշտոնական. ԿԱՌԼՈ ԱՆՉԵԼՈՏԻՆ ԿԳԼԽԱՎՈՐԻ «ԲԱՎԱՐԻԱՆ» ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
Արխիվ 12-16
Պաշտոնական. ԿԱՌԼՈ ԱՆՉԵԼՈՏԻՆ ԿԳԼԽԱՎՈՐԻ «ԲԱՎԱՐԻԱՆ» ՀԱՋՈՐԴ ՄՐՑԱՇՐՋԱՆՈՒՄ
Կառլո Անչելոտին, այս մրցաշրջանի ավարտից հետո կզբաղեցնի Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը, փոխարինելով Խոսեպ Գվարդիոլային:
Այդ մասին հայտարարել է «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգենը.«Մենք պայմանագիր ենք կնքել Անչելոտիի հետ, ով մեծագույն մարզիչ է: Անհամբերությամբ ենք սպասում նրա հետ աշխատանքին»,- ակումբի նախագահի խոսքը մեջբերում է Bild-ը: Ռումենիգենը նաեւ շնորհակալություն է հայտնել Խոսեպ Գվարդիոլային, կատարած աշխատանքի համար, Գվարդիոլայի ղեկավարությամբ ակումբը երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, նվաճել է երկրի գավաթն ու սուպերգավաթը։
Կարլո Անչելոտին, ով կարիերայի ընթացքում գլխավորել է «Պարման», «Յուվենտուսը», «Միլանը», «Չելսին», «Պարի Սեն Ժերմենը» եւ «Ռեալը» նոր ակումբում աշխատանքը կսկսի 2016 թվականի հուլիսի 1-ից: Իտալացի մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է լինելու մինչև 2019 թվականի հունիսի 30-ը: Ըստ ավելի վաղ շրջանառվող տեղեկությունների Անչելոտին իր նոր ակումբում կվաստակի տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk