«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը «Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում «Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը Իրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեց Մերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը» Երբ կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի հաջորդ խոշոր հարձակումը Իրանի վրա Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է

ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՄԻ ՔԻՉ ՔԻՉ ՄՏԱԾԵՔ»

Արխիվ 12-16

ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ.

«ԴՈՒՐԳԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ ՄԻ ՔԻՉ ՔԻՉ ՄՏԱԾԵՔ»


Արդեն մի քանի օր է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախումբն աշխատում է առանց ղեկավարի` Կարեն Դուրգարյանի, քանի որ թատրոնի գեղարվեստական ղեկավար ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ որոշմամբ` դա ավելորդ հաստիք էր: «Իրավունքի» հետ զրույցում Գ. Գրիգորյանը չհերքեց, որ որոշումը կայացվել է իր անձնական ցանկությամբ եւ առաջարկով: Ավելին` չբացառեց, որ որոշ ժամանակ անց հաստիքը կրկին կվերականգտնվի: Ի դեպ, Գ. Գրիգորյանի կոլորիտը պահելով` զրույցը ներկայացնում ենք բառացի:

- Գլխավոր դիրիժորի հաստիքը կրճատելը պատճառաբանել եք, որ Դուրգարյանը չի համապատասխանում, իսկ ինչի՞ն չի համապատասխանում:

- Ես նման բան չեմ ասել, լրիվ ուրիշ բան եմ ասել: Ես հիմա ուրիշ ծրագրեր ունեմ եւ ուզում եմ, որ ավելի շատ տարբեր դիրիժորներ մասնակցեն, չեմ ուզում, որ գլխավոր դիրիժոր լինի եւ առաջիկա մեկ, երկու տարի չի լինելու:

- Այսինքն` ստացվում է, որ առաջիկա 2 տարին օպերային թատրոնը կաշխատի առանց գլխավոր դիրիժորի՞:

- Այո, գլխավորի պաշտոնը դուրս ա գալիս, դա այսօր գործին խանգարում ա: Իսկ հետագայում` կտեսնենք: Նա այսօր չի համապատասխանում  աշխատանքին, չեմ ասում որպես դիրիժոր, այլ որպես գլխավոր դիրիժոր չի համապատասխանում: Գլխավոր դիրիժորը դա ուրիշ բան ա:

- Իսկ կհիմնավորե՞ք:

- Դա իսկի իր պրոֆեսիոնալիզմի հետ էլ կապված չի: Դա ղեկավարել է, մարդկանց հետ ճիշտ քաղաքականություն վարել է, ոչ թե` սեփականություն են դարձրել օրկեստրը: Չեմ ուզում, հիմա դա խանգարում ա աշխատանքին:

- Պարոն Գրիգորյան, այս վեց ամսվա գործունեությունից հետո նո՞ր` այս երկու օրվա ընթացքում, պարզվեց, որ խանգարում է, ու նման հապճեպ որոշում կայացվեց:

- Ա՛յ, այդ վեց ամիսը պայքարում էինք դրա դեմ, թե ոնց անենք, որ ձեւը գտնենք ու այդ ամեն ինչն անենք: Փոխանակ նստենք աշխատանք կատարենք, դրա մասին էինք մտածում: Մի վեց ամիս էլ ժուռնալիստների հետ սենց պատասխաններ կտանք:

- Ասում են` այդ վեց ամսվա ընթացքում բազմիցս Դուրգարյանին ասվել է, որ դիմում գրի, սակայն` հրաժարվել է:

- Հենց առաջին օրից է ասվել:

- Փաստորեն, ստիպված դիմել եք այդ մեթոդին, որպեսզի հաստիքը հանվի՞:

- Այո, ես ուզում եմ այդ ձեւը, որովհետեւ ճիշտ ա էդ ձեւը, որպեսզի ես կարողանամ մարդկանց հրավիրեմ: Բաներ կա, որ խանգարում են, մինչեւ այսօր էլ խանգարում էր, որովետեւ, երբ թատրոնի մի մասը դառնում է մեկի սեփականությունը, հեչ լավ բան չի, սկսում ա բաժանվել իրարից:

- Իսկ հնարավո՞ր չէր շուտ այս հարցը լուծվեր, որ...

- Հնարավոր չէր, հիմա էլ կտեսնեք, որ ամեն օր այդ խոսակցություններն  ա, դժվար բան ա...

- Թատրոնը հիմա ստիպված է 2 ամսվա աշխատավարձը, որպես տուգանք, վճարել Դուրգարյանին, քանի որ ըստ աշխատանքային պայմանագրի, իրեն պիտի առնվազն 2 ամիս առաջ տեղեկացվեր այդ մասին:

- Ես այդքան բաներ չգիտեմ, իրավաբան չեմ, ես իմ ցանկությունն եմ ասել, թե ինչ պիտի անենք: Իսկ դա իրավաբանական բան ա, դա չգիտեմ իրենք ոնց են արել, երեւի ժամանակին սխալ պայմանագիր են կազմել: Երեւի ինչ-որ օրենքներ կա, որ ես չեմ իմանում ու, փառք Աստծո, թե չէ կգժվեինք այդ օրենքների ձեռը: Բայց, պետք ա, թող մուծեն գնա, ինչ ասեմ: Ավելի լավ ա մտածեն` ոնց ա լինում, որ միլիոններ են ստանում տարիներով ու բեմ էլ դուրս չեն գալիս: Այդպես բա ո՞նց ա լինում, դա բյուջետային փողից չի գնո՞ւմ: Շատ բաներ կա, որ եթե մենք վերցնենք սկսենք փողերով հաշվենք, օգուտ կանենք:

- Դուրգարյանի անունը միշտ կոնֆլիկտների հետ է կապվում, նաեւ խոսակցություններ կան, որ 2008 թվականին, երբ Դուք Ձեր դիմումի համաձայն դուրս եկաք թատրոնից կոնֆլիկտներ եք ունեցել իր հետ եւ հիմա էլ վերադարձել եք, որ այդ «հարցերը» լուծեք:

- Ոչ, իրա հետ չի եղել կոնֆլիկտը, ուղղակի ես այն ժամանակ իրեն նշանակեցի եւ նրա գլխին տեր էի կանգնում ու ահագին աշխատանք արվեց: Հետագայում, փոխանակ էդ աշխատանքը շարունակվեր, որպես երաժիշտ, շարունակվեց որպես ուրիշ ձեւի ղեկավար, դա իմ դուրը չի գալիս, երբ որ դարձնում են... Փոխանակ աշխատեն օրկեստրի հետ, սկսում են ուրիշ ձեւի ղեկավարել այդ օրկեստրին, դա սեփականություն չի, թատրոնի մի մասնիկն ա: Եվ, պարտադիր չի, որ օպերային օրկեստրը մրցի սինֆոնիկ օրկեստրի կամ մյուսների հետ, այն իր ֆունկցիան ունի` թատրոնի մի մասը լինելու:

- Այ, Դուրգարյանը միշտ խանդով էր վերաբերում արտասահմանից եկած երաժիշտներին...

- Ես տենց բաներ չգիտեմ, տենց բաների մեջ չեմ մտնում:

- Կարծում եմ` կհիշեք, ամիսներ առաջ Իտալացի երաժիշտ Անտոնիո Կոնսալեսի դեպքը. Դուրգարյանը պատճառ դարձավ, որ արտիստի համերգը չկայանա եւ նեղացած հեռացավ Հայաստանից:

- Չգիտեմ տենց բաներ, որովհետեւ ես նրան ո՛չ լսել եմ, ո՛չ էլ: Մի բանը, որ ես չեմ արել չեմ կարող ո՛չ մեկնաբանեմ, ո՛չ էլ դատապարտեմ:

- Ասում են` Ջանլուկա Մարչանոյին էլ պակաս խանդով չի ընդունել:

- Մենք համոզվեցինք մի քանի ելույթից հետո, որ Ջանլուկան հոյակապ դիրիժոր է: Ուրախ եմ, որ Ջանլուկային գտել եմ: Միայն նա չէ, էլի կային մարդիկ, ուղղակի, նա համաձայեց այդ փողերով համարյա ստեղապրել: Հասկանում եք` նա հոյակապ գիտի ամբողջ օպերային գրականությունը, լեզուն, գիտի աշխատել սոլիստների հետ` էն ինչ-որ այսօր մեզ պետք ա թատրոնին:

- Ձեր ասած 2 տարի անց` հնարավո՞ր է, որ հաստիքը վերականգնեք ու Ջանլուկային էլ բերեք, որպես գլխավոր դիրիժոր:

- Դժվար, չէ, ես չեմ ուզենա, ինքն էլ չի ուզենա: Նրանք այն կարգի դիրիժորներ են, որ ամեն տեղ չափ են տալիս ու աշխատում են, հեչ միտք չունի: Ուղղակի, աշխատանքը շատ հաճելի բան ա, եթե տենում ես պտուղը: Ու մենք համոզվեցինք դրանում` Ջանլուկայի մի 2 ներկայացումներից, համերգներից հետո: Մի օրում նենց հավաքվեց օրկեստրը` բարդագույն ծրագրով: Եվ շատ ուրախ եմ, որ Ջանլուկան կա, որովհետեւ նա նաեւ իմ աջ ձեռքը կլինի: Այդքան մենք երիտասարդ երգիչներ ունենք, հետները պետք ա աշխատի, որ աճեն, ո՞նց կարելի ա 50-60 տարեկան Անուշներ ունենալ:

- Հնարավո՞ր է, որ առաջիկայում նման էքսպերիմենտ էլ անեք...

- Դա էքսպերիմենտ չի, ես արդեն զրուցել եմ Բալոնյայի գլխավոր դիրիժորի հետ, որը կգա, չափ կտա, երեւի մի բեմադրություն կտանք: Տեսնենք ինչ կլինի էլի: Տենց մարդիկ կլինեն, որ մեր երաժիշտները տարբեր ոճեր ու աշխատանք տեսնեն: Եվ, իհարկե, մեր հայ դիրիժորներն էլ կմասնակցեն, հիմա արդեն պատրաստում ենք մանկական օպերա դիրիժոր Ռուբեն Ասատրյանի հետ, որը հեռացվել էր թատրոնից, չգիտեմ ինչ պատճառներով: Կան մարդիկ, որ ուղղակի վերցրել ու հանել էին աշխատանքից, մի քիչ սխալ բաներ ա արված սոլիստների վերաբերյալ, ստաժորի գրուպան են հանել, բա էտ մարդիկ պետք ա աշխատեն, աճեն չէ, երիտասարդ են, ո՞նց կարելի ա, դրա համար պետք ա վերականգնվի:

- Իսկ հնարավո՞ր է, որ նման էքսպերիմենտի արդյունքում նաեւ բալետմեյստերի հաստիքը հանեք, կամ երգչախումբը ղեկավար չունենա:

- Շատ դժվար հարց ա, չէ, ո՞վ ա ասում, որ պետք ա հանվի, էտ ո՞վ ա տենց բաներ ասել: Մենք ունենք գլխավոր բալետմեյստեր` Վիլեն Գալստյանն ա եւ աշխատում ա բալետը, ինչ ա եղել:

- Այսինքն` առաջիկայում կադրային փոփոխություններ չե՞ն սպասվում թատրոնում:

- Ոչ մի բան էլ դեռ չի սպասվում: Կադրերը հո մենակ ղեկավարները չեն, թատրոնում էնքա՜ն կադրներ կան`, դասատուներից բռնցրած, ռեժիսորներից ու երաժիշտներից վերջացրած բոլորն էլ կադրեր են: Այն, ինչ-որ վերաբերվում է իմ մասով, այո շատ բաներ կա, ես մտածում եմ այսօր, բայց պետք ա քթնեմ այդ մարդուն, չի կարելի միանգամից որոշել ու հանել: Աշխատանքը ցույց կտա: Հիմա մենք 3 ներկայացում ենք անում զուգահեռ, ա՛յ, այդտեղ, այդ դժվարության մեջ կտեսնեմ ով ա կարողանում այդ աշխատանքը կատարի: Դրա համար շտապել պետք չի:

- Նաեւ ասել եք, որ տարբեր երկրների հեղինակավոր թատրոններ կան, որոնք չունեն գլխավոր դիրիժոր: Կասե՞ք այդ որ թատրոններն են:

- Ես այդքան բան չեմ ասել, բայց, ճիշտն ասած, կան, ես մի քանիսը գիտեմ: Հեղինակավոր ասելով Հայաստանի համար այսօր ամեն ինչը հեղինակավոր է, մենք ապրում ենք Հայաստանում, մտածենք մեր թատրոնի մասին: Թե չէ որտեղ ինչ կա, եթե սկսենք զուգահեռներ բերել, հեչ չի բռնի: Մեր մոտ էնքան աբսուրդնի բաներ կա, որ պետք չի զուգահեռներ բերել, պետք ա մերը դեռ ստեղծենք: Մեզ մոտ արդեն մտածում են օնլայն տոմսեր վաճառելու մասին, երբ որ շաբաթական անպայման մի ներկայացում փոխվում ա: Ռեալ բան չի, մի հատ հասնենք այն մի կետին, հետո նոր մտածենք: Մենք պիտի տենց բաների հետեւից չընկնենք, պետք ա մերը ստեղծենք, որ լավ լինի:  Պետք ա էս կոռուպցիայից դուրս գանք:

- Ստացվում էր, որ Դուրգարյանը թատրոնը դարձրել էր իր «դուքանը» ու կոռուպցիայո՞վ էր զբաղված:

- Դուրգարյանի մասին մի քիչ քիչ մտածեք, Դուրգարյանը արդեն իր ա տեղում չէր: Երբ ես թատրոնում էի ինքն իր տեղում էր, զբաղվում էր օրկեստրով, բեմադրություններ էինք անում, դա էր նրա գործը, բայց որպես ղեկավար... Բոլոր մարդիկ չեն, որ դառնում են լավ ղեկավարներ, դա բոլորս գիտենք: Բոլորին էլ մեկ հանում են, մեկ` նշանակում: Իսկ եթե ավելի փորձառու է, դնում են, հետո տեսնում են չի ստացվում, հանում են: Ինչ է, կրա՞կն ենք ընգել, ամեն տեղ ա տենց, հո մենակ թատրոնը չի՞: Մարդը պետք ա հանգիստ նայի տենց բաներին:

- Թատրոնը տարին կամփոփի միայն այս կադրային փոփոխությունո՞վ:

- Հետո էլի կլինեն, գիտեմ մարդկանց, որ ընենց չեն աշխատում: Ա՛յ, էն ծանր աշխատանքի վախտ, երբ իսկական աշխատանք ա գնում, շատ բան ա երեւում: Ա՛յ, էտ ժամանակ նոր կտեսնենք, նորից կընտրենք: Ինչ գիտենք վաղը ինչ ա լինելու, կարող ա մեռնում եմ, ու սաղ ուրախանում են ու նստում են տեղները: Վերջում միշտ տենց ա լինում: էդքան, որ մարդիկ են նշանակում, հանում, դնում, որ ոչինչ իրանցից չեն ներկայացնում, մի հոգի չկանգնեց դեմ թատրոնից, հասկանո՞ւմ եք: Միշտ ուզում են մարդու դեմ կանգնեն, որ ավելի խանգարեն, նսեմացնեն, չե՞ք նկատել, ընդհանրապես տենց ա լինում, հետո ով դիմանում ա, հաղթում ա, էլի մի բան թողնում ա իրանից հետո:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը«Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրըԻրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեցՄերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը»Երբ կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի հաջորդ խոշոր հարձակումը Իրանի վրաԹրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված