Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԿԳ նախարար. «ԽՈՍՏԱՑԵՔ, ՈՐ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՉԵՔ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ...»

Արխիվ 12-16

ԿԳ նախարար. «ԽՈՍՏԱՑԵՔ, ՈՐ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ՉԵՔ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ...»

 

«Հայաստանում ինչպես հանրակրթության, այնպես էլ բարձրագույն կրթության մակարդակում ունենք միջազգային նշանակության եւ մրցունակության կրթական ծառայություններ, եւ ունենք կրթական ծառայություններ, որոնք ամբողջությամբ պետք է փակվեին, եթե չլիներ սոցիալական խնդիրը», - այսօր տարեվերջյան ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ նշեց ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ ու անդրադարձավ կրթական ոլորտում առկա հայաստանյան ամենակարեւոր մարտահրավերին. «Կա մի կողմից կրթության որակ, գերազանցություն, որին մենք ձգտում ենք: Իսկ մյուս կողմից  կրթության համակարգն ունի սոցիալական բեռ իր վրա, քանի որ ամենամեծ գործատուներից մեկն է: Հենց որ սկսում ես կրթության որակի մասին շատ մտածել ու գործ անել, տուժում է սոցիալական բաղադրիչը եւ առաջանում է գործազրկություն, որովհետեւ կրճատումներն անխուսափելի են: Բայց երբ սեւեռվում ես սոցիալական խնդիրների վրա, ասում ես` վայ, ձեռք չտամ, որ բողոք չլինի, ցույցեր չանեն, մարդիկ հացից չզրկվեն, դպրոց չփակվի, մասնավոր բուհը վատն է, բայց ոչինչ լիցենզիայից չզրկեմ եւ այլն, տեղում ստվերվում է կրթության որակը»: Ըստ ԿԳ նախարարի, սրանք անհամադրելի գերակայութուններ են. «Հետեւաբար մեր թիվ մեկ մարտահրավերը այդ երկու ժայռաբեկորների միջով ճիշտ անցելն է եւ թեքվելը` դեպի կրթության որակ` փորձելով այստեղի խնդիրները մեղմել»: Եզրափակելով խոսքը` Ա. Աշոտյանն ընդգծեց. «Դուք եւ ես ինձնից սպասում եմ բեկումնային գործողություններ, բայց այդ դեպքում խոստացեք, որ երկու տարի չեք քննադատելու,  ոչ մի վատ բան չեք գրելու, անկախ նրանից եղել է կամ չի եղել , հետո կպահանջեք… Երկու տարի տվեք նախարարությանը, կառավարությանը` իրականացնելու կրթության ոլորտի ամենացավոտ եւ ամենաանհրաժեշտ բարեփոխումները, հետո կստանաք մեզնից արդյունք»: Ի պատասխան լրագրողների արձագանքին, որ չքննադատելն անխուսափելի է, կառավարության ներկայացուցիչը հավելեց. «Այդ դեպքում բեկումնային բարեփոխումներ չենք անի, այլ կանենք ավելի խորամանկ եւ ավելի խելացի ձեւով, բայց, ցավոք, դանդաղ»:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ