ՄՈՍԿՎԱՆ ՀԵՇՏՈՐԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԲԱՇԱՐ ԱՍԱԴԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՀԵՏ. Վ. ՊՈՒՏԻՆ
Արխիվ 12-16ՄՈՍԿՎԱՆ ՀԵՇՏՈՐԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԲԱՇԱՐ ԱՍԱԴԻ ԵՎ
ԱՄՆ-Ի ՀԵՏ. Վ. ՊՈՒՏԻՆ
Մոսկվան Սիրիայի ճգնաժամի կարգավորման շուրջ հեշտորեն աշխատում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ ԱՄՆ-ի հետ: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուիտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը պոչ չի խաղացնում եւ չի փոխում իր դիրքորոշունմը:
«Սիրիայի ճգնաժամում մենք հեշտորեն աշխատում ենք ե՛ւ նախագահ Ասադի, ե՛ւ ամերիկյան կողմի հետ: Ինչու՞ է հեշտ, որովհետեւ մենք պոչ չենք խաղացնում եւ չենք փոխում մեր դիրքորոշումը», — ասել է նախագահը Վլադիմիր Սոլովյովի «Աշխարհակարգ» փաստագրական ֆիլմում, որի մի հատվածը ներկայացել է «Ռոսիա 1» հեռուստաալիքը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk