ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ. «ԿԵՂԾ ԴԵՂԵՐ ԲԵՐՈՂՆԵՐԻՆ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ»
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ. «ԿԵՂԾ ԴԵՂԵՐ ԲԵՐՈՂՆԵՐԻՆ ՊԵՏՔ
Է ԵՆԹԱՐԿԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ»
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը մի քանի անգամ հայտարարել է Հայաստանում դեղային մաֆիոզների մասին: Ավելին` նա «Իրավունք»-ի հետ զրույցում ասել էր, որ Առողջապահության նախարարությունը գիտի դեղային մաֆիոզների անունները: ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում ասել էր. «Այդ հարցը ես չեմ բարձրացրել, այլ Նաիրա Զոհրաբյանը: Կխնդրեի նրան, որ ինքը գգոնե գրավոր նախարարությանը տեղեկացներ, թե ովքեր են իր մատնանշած դեղային մաֆիոզները»:
«Իրավունք»-ը առողջապահության նախկին նախարար, ՀՀԿ պատգամավոր, Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանից պարզեց` գուցե նա գիտի դեղային մաֆիոզների մասին: «Դուք իրեն հարցրեք` եթե գիտի անունները, քանի որ ես տեղյակ չեմ : Կողմ եմ, որ կեղծ դեղեր բերողներին ոչ թե վարչական, այլ քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն: Բայց վստահ չեմ` Հայաստանում կան լուրջ ներկրողներ, որոնք կեղծ դեղեր կներկրեն»,- ասաց Բաբլոյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk