ՈՃՐԱԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԲԱՆ «Վալերին անտարբեր չէ դատավարության ընթացքին»
Արխիվ 12-16ՈՃՐԱԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԲԱՆ «Վալերին անտարբեր չէ
դատավարության ընթացքին»
«Նախաքննության ընթացքում պաշտպանյալս ընդունել է իրեն առաջադրված մեղադարնքը, բայց, թե դատաքննության ընթացքում նա կրկին կընդունի իրեն մեղասագրվող արարքը չեմ կարող: Ես Վալերիի հետ բավական երկար հանդիպել եւ զրուցել եմ, բայց զրույցի մանրամասները հրապարակել չեմ կարող: Կարող եմ ասել, որ Վալերին անտարբեր չէ դատավարության ընթացքին»,-iravunk.com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադարվող Վալերի Պերմյակովի փասատաբան ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ:
Ինչ վերաբերում է ոճրագործի սատանիստ լինելուն փաստաբանը նկատեց.«Ես միայն երեկ եմ ներգրավվել, որպես Պերմյակովի փաստաբան եւ ծանոթ չեմ գործի նյութերին, ուստի այդ առումով դեռ ոչինչ ասել չեմ կարող»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk