ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՄԱՍԻՆ.«ՆՐԱՆՔ ՄԱՐԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ»
Արխիվ 12-16ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` «ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՄԱՍԻՆ.
«ՆՐԱՆՔ ՄԱՐԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ»
«Նոր Հայաստան» ճակատը շարունակում է հանդիպումները երեւանաբնակների ու մարզաբնակների հետ: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանից «Իրավունք»-ը հետաքրքրվեց` արդյոք կհաջողվի «Նոր Հայաստան»-ին հանրությանն իր շուրջը մոբիլիազցնել` հանուն իշխանափոխության: «Դա իրենց գործն է: Այս պահին ես չունեմ որեւէ եզրակացություն: Ես չեմ հասկանում` «Նոր Հայաստան»-ի գործողությունների իմաստն ու նպատակը»,- ասաց պրն Մինասյանը:
«Նպատակն իշխանափոխությունն է»,- հստակեցրինք պատգամավորին:
«Իշխանափոխության բանաձեւը մենք տվել ենք` համակարգի փոփոխություն, որը կբերի մարդկանց փոփոխության: Ընդ որում` դա պետք է լինի անցավ»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը:
Դաշնակցական գործչի խոսքով` «Նոր Հայաստան»-ի ու նրա նման գործելաոճ որդեգրած ուժերը մարդափոխություն են ցանկանում, սակայն մարդափոխությամբ իշխանափոխություն տեղի չի ունենում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk