ՈՉ ՈՔ ԵՎ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
Արխիվ 12-16ՈՉ ՈՔ ԵՎ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ
Դեկտեմբերի 7-ին Սպիտակում բացվեց 1988թ. երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցած` զինվորականներին նվիրված հուշարձան: Ճարտարապետ Վ. Ֆրոլովի եւ քանդակագործ Ա. Միրոնովի կերտած հուշարձանը ստեղծվել է Մոսկվայում` «Սպիտակի մեմորեալ» ՀԿ նախագահ Նորայր Գրիգորի Սուրադյանի նախաձեռնությամբ եւ Ռուսական Ռազմապատմական միության աջակցությամբ:
Սպիտակի մեմորեալը մարմնավորում է հայ ժողովրդի սգո եւ հավերժ հիշատակի գաղափարը: Դրա ստեղծումը բարձր մարդասիրության եւ միջազգային պարտքի ցուցաբերում է: Այն կամուրջ է ներկայի եւ անցյալի միջեւ` հիշեցնելով մարդկությանը դարերով ստեղծված հերոսական պատմության, պայքարողների եւ հաղթանակողների մասին: Նրանց, ովքեր անցել են Օսմանյան լծի եւ սարսափահար տարերային աղետի միջով, մասնակցել են վերականգնողական եւ փրկարարական աշխատանքներին, ով մեղմել է հայ ժողովրդի ցավը եւ կիսել համամարդկային վիշտը: Ոչ ոք եւ ոչինչ չի մոռացվել` սա է մեմորեալի խորհրդանիշը:
Սպիտակի մեմորեալը հոգեւոր եւ բարոյապես մաքրման ուղի է, համամարդկային հիշատակի ճանապարհ` յուրաքանչյուրի համար: Եվ հպվելով հայ ժողովրդի սրբությանը` լրջամիտ կմտածեն սեփական կյանքի եւ հետնորդներին հավիտենական հարստություն թողնելու մասին: Սպիտակը ոչ միայն սգո եւ քաջ անցյալի, այլեւ ներկայի եւ ապագայի հիմնաքարն է: Եվ որքան շուտ հասկանանք այս ճշմարտությունը, այնքան շուտ մեր հանրապետությունը Փյունիկի նմամ կհառնի մոխիրից, եւ կվերածնվի մեր հինավուրց ազգը:
Սպիտակն այն վայրն է, որտեղ ռուս զինվորը սխրանքներ է գործել, իսկ երիտասարդ սերունդը շարունակում է այդ ուղին:
ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐԻ ՍՈՒՐԱԴՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk