«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը «Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում «Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը Իրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեց Մերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը» Երբ կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի հաջորդ խոշոր հարձակումը Իրանի վրա Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է

ՌՈՒԲԼՈՒ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԷԼ ՉԻ՞ ԱԶԴՈՒՄ ԴՐԱՄԻ ՎՐԱ

Արխիվ 12-16

ՌՈՒԲԼՈՒ ՓՈԽԱՐԺԵՔՆ ԷԼ ՉԻ՞ ԱԶԴՈՒՄ ԴՐԱՄԻ ՎՐԱ

 

Վերջին օրերին աշխարհի ուշադրությունը կենտրոնացել էր ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգի ¥ՖՌՀ¤ վրա, որը հերթական անգամ քննության էր առել վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել-չբարձրացնելու բազմաչարչար հարցի վրա: Այս համառ ուշադրության պատճառն էլ է պարզ. 2009թ. ճգնաժամի նախօրեից ի վեր ԱՄՆ Կենտրոնական բանկի ֆունկցիան կատարող, սակայն փաստացի մասնավոր կառույց հանդիսացող ՖՌՀ-ն Միացյալ նահանգներում վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահում էր զրոյական մակարդակի վրա ¥0,25¤ տոկոս, եւ այն մինչեւ 0,5 տոկոս հասցնելն այն քննարկումների ալիքն էր առաջ բերել, թե այդ քայլն ինչ կերպ կազդի համաշխարհային տնտեսության եւ ամեն մի երկրի վրա:


Իրականում այդքան մե՞ծ էր ռիսկը, որ ՖՌՀ-ի այդ քայլը կարող էր ողջ աշխարհում ցնցումային իրավիճակ առաջ բերել: ԱՄՆ-ն, անշուշտ, մնում է համաշխարհային թիվ 1 տնտեսությունը, որի նման առանցքային տնտեսական ցուցանիշի, ինչպիսին է՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, կարող է ազդել աշխարհի վրա: Տնտեսական տրամաբանությունը հետեւյալն է. դա բարձրացնում է բանկային համակարգի կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները, տնտեսվարողները ավելի քիչ դոլար են վերցնում վարկերի տեսքով, դոլարի ծավալը նվազում է, պահանջարկը՝ ավելանում եւ բերում է փոխարժեքի աճի բոլոր տարադրամների նկատմամբ: Այլ հարց, որ հատկապես այս տարվա ընթացքում այնքան է խոսվել ՖՌՀ-ի այդ քայլն անել-չանելու մասին, որ համաշխարհային շուկան, ինչպես պնդում են մի շարք ամենահեղինակավոր մասնագետները, արդենիսկ բարձրացման գործոնն իր մեջ ներառել եւ մարսել է, եւ փաստացի բարձրացումն էլ որեւէ ռեալ էֆեկտ պետք է, որ չունենար: Այլ բան, որ որոշման նկատմամբ արդեն ավելի շատ համաշխարհային քարոզի նմանվող այդ համառ ուշադրությունն արդենիսկ բավարար էր, որ ֆինանսական աշխարհն իրար խառնվեր, եւ ՖՌՀ-ի մասնավոր տերերին, ովքեր, հասկանալի է, մյուսներից վաղ գիտեին, թե ինչ է որոշվելու, մնում էր միայն այդ իմացության հաշվին հսկայական փողեր գրպանները դնել:
Մի խոսքով՝ այս իրավիճակն ի՞նչ կերպ կազդի Հայաստանի վրա. վերջին հաշվով, եթե դոլարն իրոք աճի ողջ աշխարհում, դրամի փոխարժեքը եւս պետք է, որ փոխվի: Եվ դրանից զատ. Հայաստանի համար կարեւորագույն գործոն է նաեւ ռուսական տնտեսության եւ ռուբլու վիճակը, մինչդեռ կային նախնական հաշվարկներ, որ ամերիկյան վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճը նավթի գների անկման էֆեկտ կունենա, իսկ դա էլ, հասկանալի է, հայտնի մեխանիզմներով կազդի ռուբլու, ինչ-որ չափով էլ՝ դրամի վրա:
Եվ իրոք՝ ՖՌՀ-ի որոշումը հազիվ էր ներկայացվել, որ առանց այդ էլ ցնցումային վիճակում գտնվող նավթային գները մի քանի րոպեում 1,5 տոկոսով նվազեց: Բայց առաջին «շոկային» հարվածից արդեն ժամեր անց գները գրեթե վերադարձան նախկին մակարդակին, չնայած, որ տոկոսադրույքին գումարվեց նաեւ այն տեղեկատվությունը, որ ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տալիս Նահանգներից նավթի արտահանման արգելքին, որը, ենթադրաբար, պետք է ազդեր համաշխարհային առաջարկի ավելացման վրա եւ նվազեցներ գինը:
Այսպիսով՝ այդ էրկու «շոկային» գործոններն էլ նավթի համաշխարհային գների ընդհանուր վիճակն առանձնապես չծանրացրեցին, թեեւ քիչ չեն վերլուծաբանները, որոնք այս իրավիճակը համարում են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կազմակերպած նավթային պատերազմ: Միգուցե այդպես էլ կա, հաշվի առնելով, որ Brent էտալոնային նավթատեսակի 1 բարելի 37-38 դոլար արտառոց ցածր գինն այլ կերպ դժվար է բացատրել: Բայց, այս վարկածի դեպքում, եթե բանը հասել նրան, որ արդեն ԱՄՆ-ն է սկսել իր սեփական գործիքակազմը ներդնել այդ պատերազմի մեջ, դա արդեն ակնարկ է, որ նավթային գործընկերը՝ Սաուդյան Արաբիան արդեն այս գնային պատերազմը շարունակելու խնդիր ունի: Եվ իրոք՝ սաուդների մոտ բարդ իրավիճակ է. Արժույթի միջազգային հիմնադրամի տվյալներով անգամ՝ 1 բարելն 80-120 դոլար գնով կառուցված Սաուդյան Արաբիայի պետական բյուջեն այս տարի մոտ 100 միլիարդ դոլար պակասուրդով կփակվի: Գումարած դրան՝ Եմենի պատերազմն արդենիսկ 50 միլիարդ է արժեցել Սաուդյան Արաբիայի վրա, եւս 20 միլիարդ այս տարի ծախսել են Սիրիայի ուղղությամբ: Հիմա էլ՝ իսլամական կոալիցի է ստեղծում, որը եւս նախնական հաշվարկներով, նորից մոտ 100 միլիարդի ծախս կպահանջի: Այսինքն՝ հսկայական ռեզերվային հիմնադրամներով հանդերձ՝ 50 դոլար/բարելից ցածր նավթային գներին Սաուդյան Արաբիան արդեն չի դիմանում: ԱՄն-ում էլ նավթի հետ կապված ծանրագույն խնդիր կա. սլանցային նավթի հաշվին ամերիկյան նավթարդյունաբերությունը, որի օրական արդյունահանումն անցած տարի 10 միլիոն բարելից անցել էր, այս տարին կավարտի 9 միլիոնով, եւ անգամ Ամերիկան պաշտոնական գնահատականներով՝ գալիք տարի կլինի եւս 0,5 միլիոնի անկում: Մինչդեռ իրականում արդեն յուրաքանչյուր ամսական հաշվետվություն արձանագրում է ավելի մեծ անկում, քան պաշտոնական կանխատեսումներն են:

Մի խոսքով՝ համաշխարհային նավթարդյունաբերությունն արդեն շնչահեղձ վիճակում է, եւ դա հուշում է, որ այս նավթային դրաման երկար շարունակել եւ ոչ մեկի ատամի բանը չէ: Առավել եւս, որ Իրանն էլ է վերադառնում համաշխարհային շուկա, եւ եթե մինչ այդ պատերազմը չդադարի, նավթային համակարգը կստանա այնպիսի գլոբալ հարված, որ դրանից հետո գները կարող են 200 դոլարից էլ վեր թռչել:
Սակայն կոնկրետ պահին գները 37-37 դոլարի մակարդակին են, որը 1 դոլարի փոխարժեքն հասցրել է 70-71 ռուբլու սահմանագծին: Վտանգավո՞ր է դա ռուսական տնտեսության համար. անշուշտ, թեեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարեց. «Ռուսաստանի տնտեսությունը ընդհանուր առմամբ հաղթահարել է ճգնաժամը կամ, համենայնդեպս, այդ ճգնաժամի գագաթնակետը»:
Համենայնդեպս՝ փաստն այն է, որ ռուբլու այս վիճակը դեռ հայկական դրամի վրա էական ազդեցություն չի ունեցել: Ավելին. չնայած աշխարհում դոլարի աճի մասին կանխատեսումներին, ՖՌՀ-ի հիշատակված որոշման եւ նավթային այս իրավիճակի առաջին «շոկային» օրը դրամը նույնիսկ որոշակիորեն արժեւորվեց, եւ կտրուկ ցնցումներ խոստացող գործոններ գոնե այս պահին չեն նկատվում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

«Ժողովուրդ». Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը«Հրապարակ». Գարեգին Պողոսյանի կադրային «ցունամին» կորպուսում«Ժողովուրդ». Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրըԻրանի միջուկային զենք ստեղծելու վերջին զգուշացումը հղեցՄերցի կուսակցությունը պարզապես չի գոյատևի մինչև «Ռուսաստանի հետ պատերազմը»Երբ կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ի հաջորդ խոշոր հարձակումը Իրանի վրաԹրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված