ՊՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԼՂՀ «ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՅՈՒՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
Արխիվ 12-16ՊՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԼՂՀ. «ՍԱՀՄԱՆԻՆ ԿԱՅՈՒՆ
ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
«Գիշերվանից համեմատաբար հանգիստ է, բայց կայուն լարվածությունը այս պահին էլ շարունակվում է »,-iravunk.com-ի հետ զրույցում անդրադառնալով այս պահին սահմանին տիրող իրավիճակին, ասաց ՀՀ ՊՆ նախարարի մամուլի խոսնակ ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:
Հավելելով, որ.
- ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է ԼՂՀ: ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, նախարար Ս.Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ: Կքննարկվեն սահմանին տիրող իրավիճակին վերաբերվող հարցեր:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk