ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՄԱՍԻՆ` ԿԱՄ ՎԱՏ, ԿԱՄ ՈՉԻՆՉ
Արխիվ 12-16ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՄԱՍԻՆ` ԿԱՄ ՎԱՏ, ԿԱՄ ՈՉԻՆՉ
«Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»,- հավանաբար ասացին սյունյաց «այրիչները»` ըստ ներկաների` Սյունիքի մարզպես Սուրեն Խաչատրյանի համախոհները, ու կրակի տվեցին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի լուսանկարով խրտվիլակը, ով ի դեպ, նույնպիսի մեթոդ կիրառել էր Երեւանում: Այո, հենց այսպես էլ սյունեցիները պատասխանեցին սահմանադրական հանրաքվեի արդյունքները չեղարկել պահանջող «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին եւ չներեցին Զ. Փոստանջյանին նրա համար, որ Սյունիքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե «Սյունիքը մարզպետ չունի»: Տեղի ունեցածի մասին «Իրավունքը» փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԺ ՀՀԿ խմբակցության սյունեցի պատգամավոր ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՑ, բայց ապարդյուն. «Ես էդ հարցին չեմ կարա պատասխանեմ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk