ՄՀԵՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԵՐԵԿ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՊԱՇՏՈՆՅԱՆԵ՞Ր ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ
Արխիվ 12-16ՄՀԵՐՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԵՐԵԿ ՆԱԽԿԻՆ ԵՎ ՆԵՐԿԱ ՊԱՇՏՈՆՅԱՆԵ՞Ր ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ
2009 թվականին դեռեւս անհայտ պայմաններում սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի գործով, ըստ մեզ հասած տեղեկությունների, երեկ ԱԱԾ-ում հարցաքննվել են իրավապահ համակարգի եւս մի քանի նախկին եւ ներկա պաշտոնյաներ: Վերոհիշյալի հետ կապված` փորձեցինք պարզաբանումներ ստանալ ԱԱԾ-ի լրատվական ծառայությունից, որտեղից սակայն ո՛չ հերքեցին, ո՛չ հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով միայն. «Նախաքննություն է ընթանում, որեւէ տեղեկատվություն չենք տրամադրում դեռեւս»:
Փոխոստիկանապետի հայրը` Պետրոս Մհերյանը եւս, չցանկացավ ո՛չ հերքել, ո՛չ հաստատել տեղեկությունը, նկատելով. «Տեսնենք, սպասում եմ, ոչինչ ավել չեմ կարող ասել»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk