Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան

ԲԵՄԸ «ՇՐՋԱՓԱԿՄԱՆ» ՄԵՋ ԷՐ, ԻՍԿ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՆՄԱՏՉԵԼԻ

Արխիվ 12-16

ԲԵՄԸ «ՇՐՋԱՓԱԿՄԱՆ» ՄԵՋ ԷՐ, ԻՍԿ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՆՄԱՏՉԵԼԻ

 

Օրերես Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի «Խաղաղություն մոլորակին» հատուկ համերգային նախագիծը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգը, որը միտված էր սեր, խաղաղություն եւ համերաշխություն քարոզելու առաքելությանը, իր շուրջն էր համախմբել մեծ թվով հանդիսատեսի: Առաջին հայացքից հաճելի էր տեսնել, որ համերգն այդքան մեծ հետաքրքրություն էր առաջացրել մարդկանց մոտ, բայց ամեն ինչ սկսենք սկզբից:

ԱՄԵՆ ՄԻ «ՄԱՀԿԱՆԱՑՈՒԻ» ՉՀԱՋՈՂՎԵՑ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ԴԱՀԼԻՃ

Համերգն անցկացվում էր հայ բարերարներից մեկի բարձր հովանու ներքո, ով դահլիճ էր բերել բազմապիսի ու բազմաձեւ, կերած-խմած, չաղ ու բախտավոր բազմաթիվ թիկնապահների: Նրանց պատճառով էլ ամեն մի «մահկանացուի» չհաջողվեց մուտք գործել դահլիճ, իսկ մյուս «մահկանացուները», ովքեր արդեն դահլիճում էին, մի լավ զննելուց ու տնտղելուց հետո միայն թույլ տվեցին զբաղեցնել իրենց տեղերը: Տասնյակ թիկնապահներ կլոր շրջանակի մեջ էին վերցրել հանդիսատեսին եւ յուրաքանչյուրի գլխավերեւում էլ կանգնած էր մեկ կերած-խմած թիկնապահ: Ամենադժվար գործը լրագրողներին էր բաժին ընկել: Մի կերպ համերգասրահ մտնելուց հետո մեր դիմաց անմիջապես հայտնվեցին մի քանի հոգի, ովքեր սկսեցին անխնա կարգադրություններ անել` արագ գնացեք դեպի աջ ու պատի տակ կանգնեք, զգույշ անցեք, լարին չկպնեք, լույսի դեմը չփակեք... Փորձեցինք լարին չկպնելով ու լույսի դեմը չփակելով` ոչ թե պատի տակ «խելոք» կանգնել, ինչպես կարգադրված էր, այլ անցնել լրագրողական աշխատանքի: Բայց, այստեղ էլ հանկարծ հայտնվեց Կամերային երաժշտության տան աշխատակցուհին, ով, ճիշտ է, մյուսների նման չուներ երկու մետր հասակ եւ մարզական կազմվածք, բայց նախորդների նման ոչ պակաս պահվածք դրսեւորեց. նախ, պահանջեց լրագրողական փաստաթուղթ, որը վերցնելուց հետո 15-20 րոպե ուշադիր զննում էր մեկ լրագրողներիս, մեկ էլ` փաստաթուղթը` կարծես ահաբեկիչ էր հայտնաբերել: Ի վերջո, հասկանալով, որ ահաբեկիչներ չենք, վերադարձնելով փաստաթուղթը, պաշտոնական հարցրեց, թե ով է լրագրողներին հրավիրել: Առանց պատասխանի սպասելու, կապ հաստատեց «վերեւների» հետ, հետո կրկին նույն պաշտոնական ձեւով հայտարարեց, որ լրագրողները կարող են բեմը նկարել հեռվից` պատի տակից, որտեղ սկզբում ուղարկել էին թիկնապահները, քանի որ չի թույլատրվում մոտ գնալ: Դե, սկզբից էլ պարզ էր` բեմը «շրջափակման» մեջ էր, իսկ առաջին շարքն ամբողջությամբ անմատչելի:

ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՍ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԵԻՆՔ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Ինչեւէ, լրագրողներս փորձեցինք մի շարք խոչընդոտներ հաղթահարել` աշխատակիցների եւ թիկնապահների պատնեշը մի կերպ ճեղքել, բայց այդպես էլ չհաջողվեց լիակատար իրականացնել լրագրողական աշխատանքը: Այսքանից հետո լրագրողներս անելիք չունեինք դահլիճում, մնում էր դուրս պրծնել «շրջափակված» դահլիճից, որտեղ հավաքվածների ոչինչ չասող ու բութ հայացքների տակ նույնիսկ դժվար էր մեկ-երկու րոպե լսել փոքրիկ երգիչներին: Բայց, ինչպես դահլիճ մտնելը, այնպես էլ դուրս գալն էր խնդիր` դուռը փակ էր, եւ աշխատակիցների պնդմամբ` փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ ընդմիջում չի եղել: Ապարդյուն էր սույն տիկնոջը բացատրել, որ լրագրողը պարտավոր է ժամանակին նյութը հասցնել տպագրության, հետեւաբար պետք է բացել դուռը: Փորձերն արդյունք չտվեցին, փաստորեն, Կամերային երաժշտության տան դռներն անառիկ են նույնիսկ այն դեպքում, եթե համերգի ժամանակ վատացել է հանդիսատեսներից մեկի ինքնազգացողությունը: Փառք Աստծո, միայն հանդերձապահի բարի կամքի շնորհիվ լրագրողները կարողացան ծառայողական մուտքից դուրս պրծնել, բայց այստեղ էլ ստացանք հերթական զգուշացումը. «Եթե դուրս գաք, այլեւս չեք կարող ներս մտնել»,- ապա,- «Դե, արագ դուրս եկեք, միայն թե շատ արագ...»: Ու լրագրողներս  հրթիռի  արագությամբ դուրս եկանք, որպեսզի հանկարծ մի պահ, ըստ Կամերային երաժշտության տան «կանոնադրության», անկարգներս չխախտենք դահլիճում գտնվող անձանց «անդորրը»:

ՄԵՐՕՐՅԱ ՏԵՐ ԹՈԴԻԿԻ ԴՊՐՈՑԸ

Ի դեպ, ամիսներ առաջ Կամերային երաժշտության տան նոր տնօրեն Վաչե Հովեյանն անցնելով աշխատանքի` նոր կարգեր ու բարքեր է հաստատել համերգասրահում, որը ոչնչով չի զիջում Տեր Թոդիկի դպրոցին: Տնօրենի հորինած կանոնադրությունը անփոփոխ է նաեւ վարձակալական հիմունքներով դահլիճը զբաղեցնելու դեպքում:
Իմիջիայլոց, Վաչե Հովեյանի անունը ոչ վաղ անցյալում կապվում էր նաեւ հոր` ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Հովիկ Հովեյանի պաշտոնանկության պատմության հետ:
Նախարար Հովեյանը 2006 թվականի հունվարի 5-ին հրաժարական էր տվել, քանի որ նախորդ օրը որդու եւ նրա ընկերների հետ մասնակցել էր Էլեկտրացանցում տեղի ունեցած ծեծկռտուքին, որի ժամանակ ատրճանակի խզակոթով հարվածել էր երկու հոգու գլխին: Միջադեպը ծագել էր «Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցեր» ընկերության «Հարավ» մասնաճյուղում, որովհետեւ դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը պարբերաբար էլեկտրականության անջատումներ էին եղել Մաշտոցի պողոտայի այն շենքում, որտեղ բնակվում էր նախարարը:
Ուստի, մտաբերելով տարիներ առաջ տեղի ունեցած այս միջադեպը` լրագրողներս գերադասեցինք դահլիճից հեռանալ անվնաս, քանի դեռ չէր եկել «կարգապահ» տնօրենը, այլապես ով իմանա, մեզ հետ էլ միգուցե վարվեր այնպես, ինչպես տարիներ առաջ էր վարվել էլեկտրական ցանցերի աշխատակիցների հետ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված