«ՈՃՐԱԳՈՐԾ ՊԵՐՄՅԱԿՈՎՆ ՈՒՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍԱՏԱՆԱՅԻ ՀԵՏ». ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Արխիվ 12-16«ՈՃՐԱԳՈՐԾ ՊԵՐՄՅԱԿՈՎՆ ՈՒՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍԱՏԱՆԱՅԻ ՀԵՏ». ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Այսօր Գյումրիում մեկնարկել է հունվարի 15-ին Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավարությունը, որի ժամանակ Ավետիսյանների ներկայացուցիչների փաստաբանները հայտարարեցին, որ վերջինս սատանիստ է: Վերոնշյալի հետ կապված Ավետիսյանների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հայտնի է նաեւ, թե ինչ պայմանագիր է կնքել ոճրագործը սատանայի հետ: Փաստաբանի խոսքով.«Նա պայմանագիր սատանայի հետ կնքել է հետևյալ բովանդակությամբ «...խոստումների փոխարեն ես երդվում եմ և խոստանում եմ Քո տնօրինությանը հանձնել մի քանի կանանց և տղամարդկանց»:
Վերոհիշյալ գործով նախաքննության ընթացքում հիմնավորված այլ կարեւոր հանգամանքներ կներկայացնենք առաջիկա «Իրավունքի» տպագիր համարում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk