Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԲԱԲԼՈՅԱՆԸ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՏԻՊԵԼ»

Արխիվ 12-16

ԲԱԲԼՈՅԱՆԸ` ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ

ՄԱՍԻՆ. «ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՍՏԻՊԵԼ»

 

Սահմանադրական հանրաքվեի արդյունքերը շարունակվում են քննարկվել հանրության մի հատվածի ու ընդդիմադիրների կողմից: Հանրաքվեից առաջ եւ հետո լուրեր էին տարածվել, թե  պոլիկլինիկաներում եւ բժշկական հաստատություններում սահմանադրական բարեփոխումների համար ձայներ բերելու գործընթացին ներգրավել են նաեւ բուժաշխատողներին: «Բժիշկները կրթված մարդիկ են, որոնք կարող են ծանոթանալ փաստաթղթին եւ կայացնել որոշում: Եթե կրթված մարդուն ստիպում են, նա չի՞ սկսում հակառակն անել»,- ասաց առողջապահության նախկին նախարար, ՀՀԿ պատգամավոր Արա Բաբլոյանն «Իրավունք»-ի հետ զրույցում:

Մեր այն դիտարկմանը, թե բուժաշխատողներն իրենց աշխատանքը չկորցնելու համար  կարող է «այո» քվեարկեն, պրն Բաբլոյանն ասաց. «Բայց ինչպես են իմանալու, թե տվյալ բժիշկն ինչպես է քվեարկել: Մաքսիմում իմանան` գնացել է քվեարկության: 60-ից ավելի տոկոսի դեպքում (նկատի ունի հանրաքվեին կողմ քվեարկածների տոկոսը-խմբ.) հնարավոր չէ կեղծել ու որեւէ մեկը չի կարող բժիշկների ստիպել»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ