ԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿԵՂԾ ԴԵՂԵՐԻ ԵՎ «ՇԵՆԳԱՎԻԹ» ԲԿ-ՈՒՄ ՏԻՐՈՂ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԻ
Արխիվ 12-16ԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԿԵՂԾ ԴԵՂԵՐԻ ԵՎ «ՇԵՆԳԱՎԻԹ»
ԲԿ-ՈՒՄ ՏԻՐՈՂ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏԱՍԽԱՆ
ՉՈՒՆԻ
«Այդ հարցը ես չեմ բարձրացրել, այլ Նաիրա Զոհրաբյանը: Կխնդրեի նրան, որ ինքը գգոնե գրավոր նախարարությանը տեղեկացներ, թե ովքեր են իր մատնանշած դեղային մաֆիոզները»,-այսօր ԱԺ-ում պատասխանելով iravunk.com-ի թղթակցի այն հարցին, թե ովքեր են դեղային մաֆիոզները, (ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը օրեր առաջ մեզ հետ զրույցում նշել էր որ ԱՆ-ն տեղյակ է, թե ովքեր են նրանք), ասաց ՀՀ Առողջապահության փոխնախարար ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
Փոխնախարարը խուսափեց պատասխանել նաեւ վերջերս անընդհատ մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող «Շենգավիթ» ԲԿ-ում տիրող ամենաթողության մասին, երբ այստեղ պարբերաբար նորածինների եւ ծննդկանների մահվան դեպքեր են գրանցվում, չհաշված ԲԿ-ում տիրող բժշկական ծառայությունների համար պահանջվող ֆանտաստիկ գումարներին: Փոխնախարարը մեր այս մտահոգությանը ի պատասխան նշեց միայն.«Դուք հիմա հարց եք տալիս, որին ես այս պահին չեմ կարող արձագանքել»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk