ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ` ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՈՒ ԲՀԿ-Ի ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻՆ. «ԲԻՐԻՔՈՎ ՁԵՐ ՏԵՂԵՐԸ ՉՀԱՆԵԻՔ ՎԱՃԱՌՔԻ». ՏԵՍ
Արխիվ 12-16Ն. ԶՈՀՐԱԲՅԱՆԸ` ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՈՒ ԲՀԿ-Ի
ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻՆ. «ԲԻՐԻՔՈՎ ՁԵՐ ՏԵՂԵՐԸ ՉՀԱՆԵԻՔ
ՎԱՃԱՌՔԻ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Նոր Հայաստան»-ի անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր դեղերի օրինագծի մասին խոսելուց հետո նորից հիշեց իր հին երգը՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության մասին: Նրա խոսքով`հանրությունը պետք է ինքնակազմակերպվի, ստեղծի ժամանակավոր կառավարություն: Իր ելույթում անդրադարձավ ԲՀԿ-ին` ասելով, որ եթե մենք օրինական իշխանություն ունենայինք, ապա ԲՀԿ-ի հաղորդումները հանցագործության մասին քննության կառնվեին:
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանի պատասխանը չուշացավ. «Այն քաղաքական ուժերը, որոնք պետք է լինեին իրենց տեղում, թող բարի լինեին իրենց տեղերը էժանով, բիրիքով, տրցակներով չհանեին վաճառքի»: ԲՀԿ-ի ներկայացուցիչները եղել են ընտրատեղամասերում, իրենց հնարավորության սահմանում արել են ամեն ինչ` հանրաքվեի արդար ու թափանցիկ անցնելու համար»:
ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ ասաց, որ չի կարելի սեւացնել հանրաքվեն` բոլոր փաստերը աղաղավաղելով: Իրավապահները քննում են ընտրախախտումներին վերաբերող բոլոր հաղորդումները: Մենք տեսնում ենք, որ ընդամենը 79 տեղամասի վերաբերյալ կա բողոք: Այսինքն`խախտումները հինգից տասը տոկոսի սահմաններում են:
Խոսրով Հարությունյանի խոսքով`ընդդիմության այնպիսի դրսեւորումները, որոնք սեւացնում են ամեն ինչ, վարկաբեկում են ինստիտուցիոնալ ընդդիմության գաղափարը: ՀՀԿ-ականի խոսքով` ճիշտ չէ այն մոտեցումը, որ եթե դու չես հայհոյում իշխանությանը, դու ընդդիմություն չես:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk