Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան

ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆՆ «ԱՆԷԱՑԱՎ` ԿԱԲԵԼԻ, ՊԼԻՆՏՈՒՍԻ ՈՒ ԳԱՋԻ ԿՏՈՐՆԵՐԸ ՁԵՌՔԻՆ»

Արխիվ 12-16

ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆՆ «ԱՆԷԱՑԱՎ` ԿԱԲԵԼԻ, ՊԼԻՆՏՈՒՍԻ

ՈՒ ԳԱՋԻ ԿՏՈՐՆԵՐԸ ՁԵՌՔԻՆ»

 

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թեւ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը երեկ ժամը 18:00-ին եւ այսօր էլ եկել էր խորհրդարան`քննարկելու ՀՀ Վերահսկիչ պալատի 2014 թվականի գործունեության ծրագիրը:

Ընդդիմադիր պատգամավորները, բնականաբար, չէին կարող առիթը բաց թողնել եւ չանդրադառնալ ՎՊ-ի գործունեությանը, Իշխան Զաքարյանի բացակայությանը,նրա ունեցվածքին ու առանձատանը:  Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն անողոք քննադատեց Իշխան Զաքարյանին` ասելով. «Այդ դղյակը կառուցելու ժամանակ Իշխան Զաքարյանը չէր կարող չգիտակցել, որ հարց է հնչելու՝ որտեղի՞ց իրեն այդքան փող նման դղյակ կառուցելու համար: Սրա համար Զաքարյանը մի մեխանիզմ էր մշակել, որ այո՛, այդ տունը կառուցում է ինքը, բայց ոչ իր փողերով, այլ՝ սփյուռքահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի համար՝ վերջինիս փողերով»,- մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ անցյալ տարի իր կողմից հնչեցրած հարցից հետո ՎՊ նախագահը հրապարակել էր փաստաթղթեր, որոնք իբրև վկայում էին դղյակի՝ Ալբերտ Բոյաջյանին պատկանելու մասին: «Սա ինչ հանելուկ է, լավ՝ ընկերական 5, 10, 20, լավ 30 հազար նվիրել, բայց 1-2 միլիոն փողը ո՞նց են նվիրում: Երեկ սառույցը շարժվեց ու Զաքարյանը խոստովանեց, որ Բոյաջյանը խոշոր սպորտ-օբյեկտների սեփականատեր է: Բայց 1 մլն, 2 մլն փողը ո՞նց են ընկերական հարաբերությամբ նվիրում: Եվ ահա երեկ սառույցը շարժվեց եւ Իշխան Զաքարյանը խոստովանեց, որ Ալբերտ Բոյաջյանը Հայաստանում սպորտային խոշոր օբյեկտների սեփականատեր է: Եվ սա ինչո՞վ է բացատրվում, որ երկար տարիներ Իշխան Զաքարյանը եղել է Հայաստանի սպորտի ոլորտի ղեկավարը, ազգային օլիմպիական կոմիտեի նախագահը: Իշխան Զաքարյանը խոստովանեց Բոյաջյանի՝ մի օբյեկտի սեփականատեր լինելը, բայց օդում կախված հավաստի լուրեր կան, որ Բոյաջյանն այդպիսի բազմաթիվ օբյեկտների սեփականատեր է: Հիմա այս ողջ կոռուպցիոն գործարքը բացահայտելուց հետո հարց է առաջանում՝ ի՞նչ էր նշանակում ի վերջո Իշխան Զաքարյանի 2012-ի աղմկահարույց տարեկան հաշվետվությունը՝ հիշում եք՝ կաբելը, գաջը, պլինդուսի կտորը Իշխան Զաքարյանի: Կտորները ձեռքին ապացուցում էր, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը լափում է բյուջեի 70 տոկոսը: Եթե մի կոռումպացված մարմին դուրս է եկել ինչ-որ մի ուրիշ կոռումպացված մարմնի հետ, այստեղ ուրիշ հարցեր կան»:

Ըստ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանության, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, դեռ այն ժամանակ, իր վերահսկողության տակ էր առել խորհրդարանի իշխանական եւ ընդդիմադիր մեծ մասին, որոշել էր գրոհել իշխանությունը, տապալել Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Եվ ՎՊ հայտնի հաշվետվությունը, ըստ Փաշինյանի, մտնում էր նրա պլանների մեջ: Նրա այդ պլանն իրագործվեց, որովհետեւ կարճ ժամանակ անց Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ արվեց եւ նշանակվեց ինքը, այս կարծիքը հայյտնեց Փաշինյանը:

Իսկ Ահա ՕԵ խմմբակցության ղեկավար հեղինե Բիշարյանն էլ ամբիոնից ասաց, որ ամենայն հավանականությամբ Իշխան Զաքարյանի վրա կան ճնշումներ, որպեզսզի նա ձկան լռություն պահպանի այս մեկ տարում:

Այսօրվա ելույթում ՎՊ նախագահը,  սակայն, Փաշինյանի հայտարարությունն անպատասխան թողեց եւ անդրադարձավ «անշառ» խնդիրների: Ընդմիջմանը  լրագրողները խորհրդարանի գրեթե բոլոր մուտքերը շրջափակելով` որոշեցին Իշխան Զաքարյանի դղյակի ու այլ աղմկահարույց հարցերի պատասխանը ստանալ: ՎՊ նախագահը, սակայն, «անէացավ» ԱԺ-ում. հավանաբար, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մուտքով լքեց  օրենսդիր մարմինը` իր հետ տանելով Նիկոլ Փաշինյանի  բնութագրմամբ «կաբելի, գաջի, ու պլինտուսի կտորները»:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված