ԶԻՆՎՈՐ ՓՐԿԱՐԱՐԸ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԳՈ ԵՎ ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿԻ ԳԱՂԱՓԱՐԸ
Արխիվ 12-16ԶԻՆՎՈՐ ՓՐԿԱՐԱՐԸ ՄԱՐՄՆԱՎՈՐՈՒՄ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԳՈ ԵՎ ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿԻ ԳԱՂԱՓԱՐԸ
Դեկտեմբերի 7-ին Սպիտակում բացվեց 1988թ. երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցած` զինվորականներին նվիրված հուշարձան: Ճարտարապետ Վ. Ֆրոլովի եւ քանդակագործ Ա. Միրոնովի կերտած հուշարձանը ստեղծվել է Մոսկվայում` «Սպիտակի մեմորեալ» ՀԿ նախագահ Նորայր Գրիգորի Սուրադյանի նախաձեռնությամբ եւ Ռուսական Ռազմապատմական միության աջակցությամբ:
Սպիտակի մեմորեալը մարմնավորում է հայ ժողովրդի սգո եւ հավերժ հիշատակի գաղափարը: Դրա ստեղծումը բարձր մարդասիրության եւ միջազգային պարտքի ցուցաբերում է: Այն կամուրջ է ներկայի եւ անցյալի միջեւ` հիշեցնելով մարդկությանը դարերով ստեղծված հերոսական պատմության, պայքարողների եւ հաղթանակողների մասին: Նրանց, ովքեր անցել են Օսմանյան լծի եւ սարսափահար տարերային աղետի միջով, մասնակցել են վերականգնողական եւ փրկարարական աշխատանքներին, ով մեղմել է հայ ժողովրդի ցավը եւ կիսել համամարդկային վիշտը: Ոչ ոք եւ ոչինչ չի մոռացվել` սա է մեմորեալի խորհրդանիշը:
Սպիտակի մեմորեալը հոգեւոր եւ բարոյապես մաքրման ուղի է, համամարդկային հիշատակի ճանապարհ` յուրաքանչյուրի համար: Եվ հպվելով հայ ժողովրդի սրբությանը` լրջամիտ կմտածեն սեփական կյանքի եւ հետնորդներին հավիտենական հարստություն թողնելու մասին: Սպիտակը ոչ միայն սգո եւ քաջ անցյալի, այլեւ ներկայի եւ ապագայի հիմնաքարն է: Եվ որքան շուտ հասկանանք այս ճշմարտությունը, այնքան շուտ մեր հանրապետությունը Փյունիկի նմամ կհառնի մոխիրից, եւ կվերածնվի մեր հինավուրց ազգը:
Սպիտակն այն վայրն է, որտեղ ռուս զինվորը սխրանքներ է գործել, իսկ երիտասարդ սերունդը շարունակում է այդ ուղին: 1804 թվականի օգոստոսի 21-ին ռուս զինվորները` մայոր Մոնտրեզորի հրամանատարությամբ, պատերազմել են անհավասար մարտում` պարսկական զորքի դեմ եւ զոհվել խիզախի մահով: 184 տարի անց, մեկ այլ ողբերգություն` Սպիտակի երկրաշարժը: Անվնաս ոչինչ չի մնացել, ո՛չ քաղաքում, ո՛չ աղետի գոտու մերձավոր գյուղերում: Եվ այստեղ էլ ռուս զինվորը կրկնեց իր պապերի սխրանքը: Չափսոսելով սեփական կյանքը` փրկեց ողջերին, փլատակներից հանեց մահացածներին ու հանձնեց հողին, տնակներ ու վրաններ տեղադրեց, օգնություն ցուցաբերեց հիվանդներին, հաշմանդամներին, մաքրեց փլատակները եւ այլն: Կրկին սխրանք, հոգածություն, հերոսություն: Երախտապարտ սպիտակցիները առանց կողմնակի միջամտության եւ հրահանգի, սրտի կանչով կառուցեցին հուշահամալիր` կոլտնտեսականների, սովխոզի աշխատողների եւ կարի միավորման բանվորների միջոցներով: 1988թ. հայրենասերները սկսեցին հուշարձանի կառուցումը, սակայն չավարտեցին, քանի որ փլուզվեց ԽՍՀՄ-ը, եւ ժողովուրդը կորցրեց աշխատատեղերը:
Նախկին փրկարարները, թոշակառուները եւ վերականգնողական աշխատանքների
մասնակիցները Մոսկվայում ստեղծել են «Սպիտակի մեմորեալ» կազմակերպությունը: Վերջիններս դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ու Ռազմապատմական միության նախազահ Վլադիմիր Սեդինսկուն եւ հավանություն ստացել: Ռազմապատմական միության կոլեկտիվի, ճարտարապետ Ալեքսանդր Միրոնովի եւ Վլադիմիր Ֆրոլովի ջանասեր աշխատանքի արդյունքում` մեր մտածածի մի մասը դարձավ շնորհակալանքի, երիտասարդության դաստիարակման դպրոց եւ ազգերի բարեկամության գործ:
Ռուսաստանի մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին դեռեւս առաջին նախարարն է, ով մշակույթի նախարարությունում անցկացված պիտչինգից հետո միջոցներ է հատկացրել երկրաշարժի մասին ֆիլմ նկարահանելու համար, որի աշխատանքներն արդեն սկսվել են: Ֆիլմի պրոդյուսերը Ելենա Գրիկմանն է, ռեժիսորը` Ալեքսանդր Կոտը, սցենարիստը` Մարինա Սոչինսկայան: Շնորհակալ ենք պարոն Սեդինսկուն ամեն ինչի համար: Զորքի տեսակների թվով 11 տարբերանշանները օգնել է պատրաստել հավատարիմ ընկեր Ն. Ի .Բեխը: Չմոռանանք, որ արդեն երկրորդ սերունդն է ծնվում տնակներում, սակայն ժամանակն է ավարտել հուշահամալիրի աշխատանքները` հասարակական ուժերով:
Չենք մոռացել օդաչու-փրկարաներին, որոնք զոհվեցին աղետի գոտում` օգնություն ցուցաբերելու ժամանակ: Զոհվեցին 4 օդանավերի օդաչուներ, 2 ինքնաթիռ` Ուլյանովսկ-Բաքու, 1 օդանավ հումանիտար օգնությունով` Հարավսլավիայից եւ 1 օդանավ դեսանտավորներով, որոնք, վերադառնալով տեղակայման վայր, զոհվեցին Սեւ ծովի վրա: Հավերժ փառք նրանց: Երկրաշարժի էպիկենտրոնում, ձեզ հետ միասին, մենք կկառուցենք ուղղափառ մատուռ, որի շինարարական նախագիծը օրհնվել է Ռուսաստանի Պատրիարքներ Ալեքսեյ II-ի եւ Կիրիլի, ինչպես նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի կողմից: Հայրենասեր ճարտարապետներ Աշոտ Արշակյանը եւ Լուսինե Մամյանը մշակել են Երկրաշարժի թանգարանի նախագիծը: Կարողության տերերը, որոնց համար թանկ է մեր զոհերի հիշատակը, երիտասարդության բարեկամության ոգին բարձրացնելու նպատակով պետք է մասնակցեն առանձին կամ համատեղ: Ուզում ենք սպիտակցիների անունից շնորհակալություն հայտնել Խորհրդային Միության վերջին մարշալ Յազով Դմիտրի Տիմոֆեեւիչին, Ոոստովի ՀԿՌՇ օպերատիվ խմբի պետ, գեներալ-լեյտենանտ Մասենկո Վիկտոր Ֆյոդորովիչին, գեներալ-մայոր Տարականով Նիկոլայ Դմիտրիեւիչին, գեներալ-լեյտենանտ Տուրանսկի Դմիտրի Ֆիլիպովիչին եւ ՔՊ բոլոր ծառայողներին, ովքեր` չխնայելով սեփական կյանքը, օգնեցին տուժածներին:
Աղետի գոտում հատուկ վերաբերմունք է դրսեւորել ԱԻՆ նախարար` Պուչկով Վլադիմիր Անդրեեւիչը. նա անձամբ է մասնակցել փրկարարավերականգնողական աշխատանքներին եւ ցուցաբերել հայրենասիրություն, քաջություն եւ կարեկցանք: Վ. Ա. Պուչկովը օգնել է մեզ ավիատրանսպորտով Երեւան բերել փրկարարի արձանը: Շնորհակալ ենք Ձեզ, Վլադիմիր Անդրեեւիչ:
Այն թանկարժեք մասունք է մեզ համար, եւ մենք չենք կարող մոռացության մատնել: Վեհ հուշարձան-մեմորեալը գալիք սերնդին պետք է հանձնվի որպես մեր ժողովուրդների միջեւ բարեկամության ապացույց: Մեր հայրերը միշտ կրկնել են` «Երկնքում Աստվածն է, իսկ երկրում` ռուս զինվորը եւ զենքը»:
Հուսով ենք, որ այս տարի նշվող հիշատակի օրը կնպաստի համազգային եւ պետական խնդրի լուծմանը: Չէ որ ազգի իմաստությունը քաղվում է ոչ միայն գիտելիքներից, այլեւ հայ ժողովուրդի` նման տառապանքներից ու ճակատագրի դառը հարվածներին դիմակայելու կարողությունից:
Իհարկե, արյունածոր վերքերը բուժել հնարավոր չէ, սակայն միասնությունն ու կարեկցանքը «մոբիլիզացնում են հասարակությունը», օգնում մարդկությանը գիտակցել իր ճշմարիտ կոչումը: Եվ այս առումով ավելի վեհ եւ ազնվական գործ չկա, քան անշահախնդիր վերջին տուրքը տալ հարազատներին եւ մտերիմներին, ծանոթ եւ անծանոթներին, Հայաստանի գյուղերի եւ քաղաքների փլատակների տակ մնացածներին` մասնակցելով մեմորեալի ստեղծմանը: Այդ քայլը կարող է անել յուրաքանչյուրը, ում սիրտը վերջնականապես չի քարացել, իսկ գիտակցությունը չի մթագնել չափից ավելին կուտակելու ցանկությամբ, ով անտարբեր չէ հարազատ ժողովրդի ճակատագրի ու ավանդույթների նկատմամբ: Որպեսզի 27 տարի անց, հաղթահարելով սահմաններն ու տարածությունը, ինչպես առաջներում, Ազգային սգո օրը զգալ սրտերի բաբախյունը, եղբայրական սատարումը: Փաստորեն մենք` հայերս, պարտավորված ենք բարեգործ աշխարհի առջեւ:
Լինենք միասնական եւ համախմբված, ինչպես 1988 թվականի դեկտեմբերի 7-ին` մեծ փորձության ժամանակ, որպեսզի Սպիտակի երկրաշարժից զոհվածների հիշատակի օրն այստեղ գան երախտավոր հետեւորդները: Եվ այսօր եւ դարեր անց:
ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐԻ ՍՈՒՐԱԴՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk