ՕԵԿ-Ը ՀԱԿ-Ի ՀԱՄԱՐ ԱՅԼԵՎՍ «ՔԸ՞Խ» ՉԻ
Արխիվ 12-16ՕԵԿ-Ը ՀԱԿ-Ի ՀԱՄԱՐ ԱՅԼԵՎՍ «ՔԸ՞Խ» ՉԻ
ՕԵԿ-ի հասցեին ժամանակին ՀԱԿ-ի կողմից հնչած վիրավորանքները, այլեւս անցյալում են: ՀԱԿ-ՕԵԿ հարաբերությունները քաղցրացել են: Իսկ նպատակը պարզից էլ պարզ է` ՀԱԿ-ին պետք են ՕԵԿ-ական պատգամավորների ստորագրությունները, որ կարողանա վիճարկել սահմանադրական դատարանում հանրաքվեի արդյունքները: Միայն թե, ՀԱԿ-ը էլի լավ հաշվարկ չի կատարել, որովհետեւ անհրաժեշտ 27 ստորագրություն ՕԵԿ-ն իր 5 պատգամավորով դժվար թե կարողանա ապահովել, եթե, իհարկե, հույսներն ամանորյա հրաշքները չեն: Ինչեւէ, թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս ստացվեց, որ «Օրինաց երկիրը» դարձավ ՀԱԿ-ի դիմումի միակ «վավերագիրը», փորձեցինք պարզել ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻՑ, սակայն ապարդյուն: Նույն կերպ մեր հարցերից խուսափեց նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ԻՇԽԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ով ի դեպ, դեռ չէր հասցրել իր ստորագրությունը դնել Հ. Բիշարյանի եւ ՕԵԿ-ական Լեւոն Դոխոլյանի ստորագրության կողքին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk