«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴԻ ԵՎ ԽՈՍՆԱԿԻ ՄԻՋԵՎ ՍԵՎ ԿԱՏՈ՞Ւ Է ԱՆՑԵԼ
Արխիվ 12-16«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴԻ ԵՎ ԽՈՍՆԱԿԻ ՄԻՋԵՎ ՍԵՎ ԿԱՏՈ՞Ւ Է ԱՆՑԵԼ
Մենք արդեն առիթ ունեցել էինք անդրադառնալու այն խոսակցություններին, որ «Ժառանգության» երիտասարդությունը չի վստահում Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ այդ տրամադրություններին տոն տվողներից մեկը կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանն է: Եվ ահա այդ իրողության հաստատումը գտանք Սանասարյանի ֆեյսբուքյան էջում, ուր արդեն մեկ շաբաթ է, ինչ դրված է եւ ակտիվ քննարկվում է երիտասարդ ակտիվիստուհի Նարինե Վարդանյանի տեքստը, որով նա ասում է, որ իր «ոչ»-ը չի վստահում Րաֆֆուն եւ հարթակում կանգնած այլ քաղգործիչներին, առաջարկելով նրանց իջնել հարթակից եւ դառնալ շարքային միտինգավոր.
- Այս պայքարն ԱՊԱկուսակցականացնել ա պետք: Սա մտորում ա, խնդրանք, պահանջ` որպես հասարակ Ո՛Չ քվեարկած մարդ: Ես էսօր ձայնս բարձրացնելու տեղ չունեմ, հարթակ չունեմ, ես էսօր Ազատության հրապարակ գնալու ցանկություն ու ուժ չունեմ, որովհետեւ այնտեղ` մեր պայքարի հրապարակում, մարդիկ են, ում ես ու ինձ նման շատերը, շա՜տ շատերը, չեն վստահում, չեն հավատում, իրենց հետ անցնելու ճանապարհ չունեն, համոզված չեն, որ ունեն նույն նպատակը... Հիմա ջահելների արդար պայքարի ժամանակն ա, հասկացեք էլի, հիմա ձեր քաղաքական փիառի ու շահի ժամանակը չի: Բաղրամյանի թափը հիշո՞ւմ եք: Առաջնորդ կա՞ր, կուսակցական շահ կա՞ր. չէ՜, բոլորիս կողքով հավասար քայլող երիտասարդներ էին, մեզնից մեկն էին, մենք էինք, ժողովուրդ էինք: Դու էնտեղ գնում էիր քե՛զ համար, ոչ թե Լեւոնի, Սեֆիլյանի կամ Րաֆիի համար ու հետեւից: Հիշո՞ւմ եք` ոնց էինք ինքնակազմակերպվում, չէինք նայում` ով ինչ կբլթցնի. բա հիշո՞ւմ եք` դուխներս քանի հազար էր. հույսներս էլ` մենք, միայն մենք, ոչ թե ինչ-որ քաղաքական ուշացած գործիչ... Երիտասարդական նախաձեռնող խմբերը լինեին, շատ ավելի մարդ կգար ու կպայքարեր:
Ա. Ա.
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk