ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ`ԲՀԿ-ԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐԻՆ. «ՄՆԱՑԵՔ ՁԵՐ ՉԱՓԻ ՄԵՋ»
Արխիվ 12-16ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ`ԲՀԿ-ԻՆ ՔՆՆԱԴԱՏՈՂՆԵՐԻՆ.
«ՄՆԱՑԵՔ ՁԵՐ ՉԱՓԻ ՄԵՋ»
ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդարանում խոսեց վարկերի մսխման խնդրից, ապա սահուն անցավ վերջին օրերին ԲՀԿ-ի հասցեին հնչող քննադատություններին: Նաիրա Զոհրաբյանը կուսակցության հասցեին քննադատություն հնչեցնողներին չակերտավոր ընդդիմադիրներ համարեց եւ ասաց, որ գործում են իշխանության ներկայացուցչի բարձր հովանու ներքո: Նաիրա Զոհրաբյանի խոսափողը, սակայն, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն անջատեց, քանի որ տիկին Զոհրաբյանի ելույթի այդ հատվածը օրակարգում ներառված խնդրին չէր վերաբերում: ԲՀԿ առաջնորդը, սակայն, չընկճվեց եւ շարունակեց իր ելույթը: «Մնացեք ձեր չափի մեջ»,- կոչ արեց ԲՀԿ ղեկավարը:
Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն` Զարուհի Փոստանջյան- Վահան Բաբայան Միքայել Մելքումյան հակամարտությունը քննարկվել է ԲՀԿ-ում Նաիրա Զոհրաբյանի Հայաստան վերադառնալուց հետո: Մասնավորապես, որոշ ԲՀԿ-ականներ կարծում են` պետք չէր այդքան կարեւորություն տալ տիկին Փոստանջյանի հայտարարություններին: Իսկ Վահան Բաբայանի «շիզոֆրենիկ» բնորոշումը` Փոստանջյանին, ըստ տեղեկությունների, որոշ կուսակցականների կարծիքով ավելի շատ անձնական, քան քաղաքական գնահատական է եղել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk