Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

«ԹՇՆԱՄԱՆՔԸ ԿԱ ՈՒ ԿԱ». PERSONA NON GRATA-Ի ՊՏՈՒՂՆԵՐԸ ՔԱՂԱԾ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ`ԻՐ ԲԱԽՏԱԿՑԻ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

«ԹՇՆԱՄԱՆՔԸ ԿԱ ՈՒ ԿԱ». PERSONA NON GRATA-Ի

ՊՏՈՒՂՆԵՐԸ ՔԱՂԱԾ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ`ԻՐ ԲԱԽՏԱԿՑԻ

ՄԱՍԻՆ

 

Երեկ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ  Վրաստանն արգելել է իր մուտքը Վրաստան նրա հեղինակած վերջին աշխատության պատճառով: Աշխատության մեջ  հուշարձանագետը խոսել էր Վրաստանում հայկական եկեղեցիների վրացականացման մասին: Վրացական մամուլն անդրադարձել էր Սամվել Կարապետյանի  հայտարարությանը, այն որակել զեղծարարություն: Որոշ ժամանակ անց Սամվել Կարապետյանին տեղեկացրել են, որ նրա մուտքը Վրաստան արգելվում է: «Persona non grata»-ի կարգավիճակում հայտնված հուշարձանագետի հայտարարությունը  քննարկվեց հանրության կողմից: «Իրավունք»-ը  ծնունդով ջավախահայ, Սահակաշվիլու իշխանության տարիներին «Persona non grata»-ի կարգավիճակում հայտնված պատգամավոր Շիրակ Թորոսյանից  պարզեց` ինչո՞ւ է լռում մեր իշխանությունը, եւ ինչ քայլեր պետք է անել: «Հայերն ու վրացիները պետք է միմյանց թեւ-թիկունք լինեն` դիմագրավելու թուրքական ընչաքաղցությանն ու իսլամական արմատականությանը: Վրաստանի իշխանությունը չպետք է հայերի ու Հայաստանի մեջ թշնամություն տեսնի:

Ինչ վերաբերում է իշխանությանն ուղղված այն մեղադրանքներին, թե հայ-վրացական կնճոռ հարցեր են վեր բարձրացվում, պրն Թորոսյանը չհամաձայնեց. «Իշխանությունը դիվանագիտական բոլոր  խողովակներով փորձում է այդ  խնդրին լուծում տալ: Ընդ որում` ոչ միայն ինձ, այլեւ Վրաստանի սեւ ցուցակում հայտնված անձանց դուրս բերել այդտեղից: Իշխանությունը փորձում է առանց վիրավորանքի, առանց  որեւէ լարվածության ու թշնամանքի` լուծել խնդիրը` մոռանալ սեւ ցուցակի մասին, քանի որ այն ջուր է լցնում թուրք-ադրբեջանական ջրաղացին»:

Պատգամավորի խոսքով` աշխարհաքաղաքական նման իրավիճակում խնդիրը պետք է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով ու բարեկամական մթնոլորտում, չնայած Վրաստանը կարծես հակառակն է անում: «Թշնամանքը կա ու կա»,- եզրափակեց  օրենսդիրի անդամը:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ