Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՄԻԳՈՒՑԵ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԱՅՐԵԼ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԽՐՏՎԻԼԱԿԸ` ՏԵՍՆԵԼՈՎ ՆՐԱ ՇԵՂՈՒՄՆԵՐԸ»

Արխիվ 12-16

ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ՄԻԳՈՒՑԵ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԱՅՐԵԼ

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԽՐՏՎԻԼԱԿԸ` ՏԵՍՆԵԼՈՎ ՆՐԱ

ՇԵՂՈՒՄՆԵՐԸ»

 

Սյունեցի պատգամավոր Հայկ Գրիգորյանը, պարզվում է`տեղյակ չի եղել Սյունիքում տեղի ունեցած «Նոր Հայաստան» ճակատի   հանրահավաքից: «Տեղյակ չեմ, ի՞նչ գնահատական տամ»,- ասաց պատգամավորն «Իրավունք»-ի հետ զրույցում:

Հայկ Գրիգորյանի խոսքով` իրեն չի հետաքրքրում «Նոր Հայաստան»-ն ու նրա անելիքները, քանի որ լուրջ չի վերաբերվում այդ ճակատին:

Խոսակցություններ կան, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն էլ հրահանգել Սյունիքում «Նոր Հայաստան»-ի ճակատի հանրահավաքի ժամանակ, այրել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խրտվիլակը: «Չեմ կարծում, որ Սուրեն Խաչատրյանը նման հրահանգ տար: Միգուցե ժողովուրդն է ցանկացել իր կամքն արտահայտի` տեսնելով տիկին Փոստանջյանի  շեղումները խորհրդարանում»,-  ասաց պրն Գրիգորյանը:

«Նոր Հայաստան»-ի անդամ  Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր` Սյունիքի հետ կապ չունեցող անձինք չպետք է իրավունք ունենան ապրել Սյունիքում եւ պետք է արտաքսվեն: Ի պատասխան օրենսդիր մարմնի անդամն ասաց. «Եթե Սյունիքի հետ կապ չունենալու տեսանկյունից նայենք, ապա իրենց պետք է արտաքսել, քանի որ նրանք ի՞նչ են արել Սյունիքի համար»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ