Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԽՐՏՎԻԼԱԿԻ ԱՅՐԵԼԸ

Արխիվ 12-16

ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ ԶԱՐՈՒՀԻ

ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԽՐՏՎԻԼԱԿԻ ԱՅՐԵԼԸ

 

Երեկ «Նոր Հայաստան»  նախաձեռնությունը մեկնել էր Սյունիք եւ հանդիպել  բնակիչների հետ: Սակայն հանդիպումը փոքր-ինչ լարված մթնոլորտում է անցել. այրել են Զարուհի Փոստանջյանի խրտվիլակը:

Այսօր «Իրավունք»-ը ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ, Էդուարդ Շարմազանովին խնդրեց  անդրադառնալ տեղի ունեցածին: «Չեմ մեկնաբանում»,- ասաց պրն Շարմազանովը:

Փոխնախագահը չի էլ հետեւել Սյունիքում տեղի ունեցած «Նոր Հայաստան» ճակատի  հանրահավաքին: «Էս էդքան պարապ չեմ, որ «Նոր Հայաստան»-ի միտինգներին հետեւեմ: Որ չեք ասում միտինգ… մենք հիմա էստեղ ավելի շատ ենք, քան իրենց հանրահավաքին: Խոսքը, ուժը սպառվելու հատկություն ունի:  Եթե դու նույն բանն ամեն օր ասում ես, այն դառնում է անհետաքրքիր»,- ասաց  ԱԺ փոխնախագահը:

ՀՀԿ-ականը լուրջ չի համարում մեկնաբանել «Նոր Հայաստան»-ի` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին արտաքսելու մասին կոչը:

Ի դեպ, հիշեցնենք` Զարուհի Փոստանջյանի խրտվիլակը այրելու գաղափարը ԱԺ-ում հնչեցրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ