Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York Times Եվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. Աբրահամյան Դոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ) Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ է Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ) Գերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրել Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե Ներսեսյան

Պաշ Սարդան. «ՈՉ ՄԵԿԻՆ ՎԵՐԵՎԻՑ ՉԵՄ ՆԱՅՈՒՄ»

Արխիվ 12-16

Պաշ Սարդան. «ՈՉ ՄԵԿԻՆ ՎԵՐԵՎԻՑ ՉԵՄ ՆԱՅՈՒՄ»

 

Օրերս մեկնարկեց ArmBody.Project-ի «Լավագույններից լավագույնը» երաժշտական 2-րդ մրցույթը, որի մասնակիցների թվում էր, ի զարմանս մեզ, երգիչ ՊԱՇ ՍԱՐԴԱՆԸ: Իր մասնակցության եւ մրցույթի մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը նրա հետ, ով նախեւառաջ նշեց հետեւյալը.

- Այս երաժշտական նախագիծն իր բովանդակությամբ բավականին հետաքրքիր է: Եվ ամենակարեւորը` կապ չունի, թե ով ինչ ոլորտում ինչպիսի հաջողությունների է հասել, այլ այն, որ այն հնարավորություն է տալիս սկսնակ երգիչներին, որպեսզի նոր քայլեր անեն: Թեկուզ ինչ-որ առումով եթե չստացվի հաստատվել երգարվեստում, այն գոնե մի ընթացք է, որը մասնակիցներն անցնում են եւ սովորում իրենց սխալների վրա:

- Պաշ, ինչո՞վ է պայմանավորված, որ լինելով արդեն կայացած եւ որոշ չափով հայտնի երգիչ` որոշեցիք, այնուամենայնիվ, մասնակցել այս երաժշտական մրցույթին, որտեղ կան նաեւ սկսնակ մասնակիցներ:

- Էությամբ համարձակ եմ եւ սիրում եմ իմպրովիզներ անել: Կապ չունի, որ ես ունեմ իմ հեղինակային երգերը կամ ինչ-որ ճանապարհ եմ անցել, որովհետեւ եթե կան մասնակիցներ, որոնք չունեն հեղինակային երգեր, դա չի նշանակում, որ իրենք ինձնից ցածր են կամ ես ինչ-որ մեկից բարձր եմ: Ո՛չ, երբեք ոչ մեկին վերեւից չեմ նայում, որովհետեւ, ինչպես ասում են` հետինները կարող են գալ եւ առաջիններին անցնել: Ես բոլորին հարգում ու սիրում եմ` իրենց առավելություններով հանդերձ, եւ պայքարում եմ, ինչպես մյուսներն են պայքարում:

- Ամեն դեպքում, ցավալի չի՞ լինի, եթե հաղթողը Դուք չլինեք:

- Ընդհանրապես ցավալի չի լինի, որովհետեւ սրանով չի սահմանափակվում կյանքի հնարավորությունները: Եթե մարդ էությամբ աշխատասեր է, ձգտում ունի, ապա հաստատ այստեղ չստացվի, մեկ ուրիշ տեղում կստացվի, որովհետեւ կյանքը պայքար է, իսկ պայքարողները հաղթում են: Ցանկացած դժվարություն բերում է ինչ-որ նոր հետաքրքության սկիզբ, իսկ ես սիրում եմ ստեղծել հետաքրքրություններ եւ միշտ փորձում եմ: Կարեւորը` չկոտրվել, շարունակել աշխատել` անկախ նրանից, թե նախագծի մեջ ես կամ նախագծից դուրս: Ցանկության դեպքում ամեն ինչ հնարավոր է:

- Փաստորեն, Ձեր գլխավոր նպատակը Գրան պրիին արժանանալը չէ՞:

- Իհարկե, ցանկացած անհատի հոգում կա նպատակ, որ ինքը հաղթի, չեմ ժխտի… Ուզում եմ, որ արժանին արժանանա այդ մրցանակին:

- Իսկ Ձեզ կոնկրետ մրցակիցներ տեսնո՞ւմ եք այս մրցույթում:

- Ուղղակի, ամեն մի անհատ իր ներկայանալի երգով յուրահատուկ է, բայց ինձ մրցակիցներ չեմ տեսնում:

- Առաջիկայում այլ երաժշտական մրցույթների հնարավո՞ր է, որ էլի մասնակցի Պաշ Սարդանը:

- Ինչու ոչ, ամեն ինչ հնարավոր է, կարեւորը ձգտումն է:

Հավելենք, որ երգիչ Պաշ Սարդանը «Լավագույններից լավագույնը» երաժշտական մրցույթի այն 23 երջանիկ մասնակիցների թվում է, ով հաղթահարել է առաջին փուլը եւ հաջորդ փուլում ժյուրիին կներկայանա հայկական կատարումով: Իսկ ժյուրիի կազմում են երաժիշտ, երգահան, հեռուստատեսային երաժշտական բազմաթիվ հաղորդումների պրոդյուսեր Գիսանե Պալյանը, «Ծիածան» մանկապատանեկան վոկալ ստուդիոյի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Ջամբազյանը, օպերայի մեներգչուհի, վոկալի մասնագետ Մարան Կարապետյանը, շոումեն, երգիչ Սամվել Գրիգորյանը, երգչուհի Ժաննա Քոչարյանը, երգչուհի Եվա Կանսը, երաժիշտ Արամ Այրումյանը եւ երգչուհի Արմինե Գրիգորյանը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Թրամփը վերջին րոպեին չեղարկեց հուսիթների վրա հարձակումը. The New York TimesԵվրոպան՝ իր քաղաքացիներին Ռուսաստանի դեմ պատերազմի է պատրաստում. ԱբրահամյանԴոբրոպոլեն ռեալ ֆիզիկական շրջապատման շեմին է (Քարտեզ)Կիևի մոտակայքում նորից խոշոր հրդեհ էՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցՁեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ․ ՆԳՆ Ուկրաինական աղբյուրների տարածել են ռուսական «Գերան-5» հրթիռային անօդաչուի թռիչքի եւ թիրախի խոցման կադրերը (Տեսանյութ)Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներԳերմանիայում ակտիվորեն քննարկվում է Մերցի հրաժարականի հարցը. Կանցլերը փորձում է դիմադրելԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՀեսսեյան խաղաղության մրցանակի պերճանքն ու թշվառությունը. Բացառիկ մանրամասներՍոֆի Մխեյանի ելույթը, համերգային ծրագրից հանվել էԱյս պատմական տարեթիվը խորհրդանշում է հայ ժողովրդի անսասան կամքը. Կասիմ-Ժոմարտ ՏոկաևՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ինՔՊ-ականների մեջ չգտնվեց ինչ-որ մեկը, որ ունենար հային բնորոշ արժանապատվություն. Գայանե ՆերսեսյանGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնովՌուսական բանակը խորը ճեղքումով է իրականացրել Վելիկիյ Բուռլուկի հյուսիսային թեւումՍի Ցզինպինը 10 տարվա ընթացքում առաջին անգամ պետական ​​այցով կժամանի Միացյալ Նահանգներ«Միասնական Ռուսաստանը» ռեկորդային թվով մանդատներ է ապահովել Պետդումայի ընտրություններումԵվրոպայի առաջնությունում Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված